Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՄԱՐԴԻԿ ՀԱՆԳԻՍՏ ԵՆ»

Հուլիս 27,2004 00:00

«ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՄԱՐԴԻԿ ՀԱՆԳԻՍՏ ԵՆ» Ասում է Վազգեն Մանուկյանը ԱԺՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Վազգեն Մանուկյանը օրերս է վերադարձել Ղարաբաղից եւ այդ կապակցությամբ ահա թե ինչ պատմեց. «Ես Ղարաբաղից վերադարձա բավականին հիացած, ոգեւորված։ Իմ ընկերներից մեկը նկատեց՝ ոնց որ ախպարները գալիս են Հայաստան, ներքին պրոբլեմների մեջ չեն մտնում, հիացած գնում են, դու էլ նույն ձեւի եկել ես Ղարաբաղից։ Իր ասածի մեջ ճշմարտություն կար, որովհետեւ ես այնտեղ ժողովրդին գրեթե չեմ հանդիպել, հանդիպել եմ քաղաքական վերնախավին՝ ե՛ւ իշխանական, ե՛ւ ընդդիմադիր ու կիսաընդդիմադիր։ Տեսել եմ, որ մարդիկ շատ հանգիստ են։ Նախ, իրենց համար ծիծաղելի է այն միտքը, թե Ղարաբաղը երկու կարգավիճակից բացի (անկախությունը եւ Հայաստանի հետ վերամիավորվելը) այլ կարգավիճակ կարող է ունենալ։ Իրենց համար անընդունելի եւ ծիծաղելի է, որ Հայաստանի որեւէ ղեկավար կարող է ինչ-որ թուղթ ստորագրել, եւ Ղարաբաղը ենթարկվի այդ թղթին՝ կապված տարածքների կամ կարգավիճակի հետ։ Իրենց համար այս հարցերը շատ հստակ են։ Հաջորդն այն էր, որ Ղարաբաղի քաղաքական գործիչների մոտ շատ ավելի գաղափարականացված են Հայաստան, Ղարաբաղ, համաշխարհային ազգ մտքերը, քան՝ Հայաստանում։ Այսինքն՝ Հայաստանում գերիշխող միտքը լավ ապրելն է, իսկ Ղարաբաղում այդ լավ ապրելու հետ միասին իրենք տեսնում են հեռանկարներ։ Եվ չորրորդը՝ ես Ղարաբաղում որոշակի զարգացումներ տեսա, հսկայական աշխատանք է կատարվում, որը նույնպես նպաստելու է մեր ժողովրդի այնտեղ արմատանալուն»։ Մ. Ե. Հ. Գ. Վազգեն Մանուկյանի հետ հարցազրույցը՝ վաղվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել