Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փնտրվում է «Առավոտի» ամենահավատարիմ ընթերցողը

Հուլիս 24,2004 00:00

Օգոստոսի 1-ին հանդիսավորությամբ նշվելու է «Առավոտ» օրաթերթի հիմնադրման 10 տարին:
Անշուշտ, ճիշտ չէր լինի նման կարեւոր միջոցառումն անցկացնել առանց «Առավոտի»
շարքային ընթերցողի: Սակայն ոչ թե պարզապես շարքային, այլ՝ լավագույն եւ
հավատարիմ:
Նրա մասնակցությունը մեր ծննդյան տարելիցին կլինի մեծ նվեր մեզ համար: Այդ իսկ պատճառով «Առավոտը» հայտարարում է մրցույթ: Ստորեւ նշված հարցերին ամենաարագ եւ ճիշտ պատասխանները տվողը կհրավիրվի «առավոտցիների» եւ բազմաթիվ հյուրերի հետ նշելու «Առավոտի» ծննդյան տոնը: Եվ այսպես.

1. Ովքե՞ր եւ ե՞րբ են եղել «Առավոտի» գլխավոր խմբագիրները:

2. Ի՞նչ սկզբունքով են վերնագրված «Առավոտի» էջերը:

3. «Առավոտի» ո՞ր էջում կարող էր տեղ գտնել ներկայումս ԱԺ պատգամավոր, ՀԺԿ անդամ Ստեփան Դեմիրճյանի հետեւյալ միտքը. «Կանանց անկողնային, ինտիմ պահանջներն անհամեմատ բարձրացել են: Նույնիսկ այն կանայք, որ ինտիմ կյանքում երջանիկ ու բավարարված էին, ընկել են կասկածների գիրկը, նրանց պահանջներն ամուսինների հանդեպ աննախադեպ են, եւ ամուսինները շալվարներից ու կաշվից դուրս են գալիս՝ իրենց տղամարդկությունն անընդմեջ ապացուցելու համար»:

4. Ի՞նչ վեպ է տպվել «Առավոտում», եւ ո՞վ է հեղինակը:

5. Տարիներ շարունակ «Առավոտի» 16-րդ էջում տպվող «Էջեր հայ ժօղովրդի հէրօսական անցեալից: Փօխադրութեան տէքստ՝ միջին դասարանցիների համար» շարքում տեղ գտած հումորներում առկա գլխավոր գործող անձանցից մեկը «պատմամայր» տիտղոսն ուներ: Ո՞ւմ մասին է խոսքը:

6. Ե՞րբ «Առավոտում» տպագրվեց «Դեղին էջեր» ներդիրը, եւ ովքե՞ր էին դրա հերոսները:

7. Թվարկեք «Առավոտում» պարբերաբար հայտնված մի քանի խորագրեր:

8. Ովքե՞ր են եղել «Առավոտի» ծաղրանկարիչները:

9. Արա Գալոյան, Գեւորգ Աբրահամյան, Լիլիթ Ավագյան, Լուսինե Մարգարյան, Արմինե Ուդումյան…Ի՞նչն է կապում այս մարդկանց իրար եւ «Առավոտի» հետ:

10. Քաղաքական գործիչներից ո՞ւմ գլխին եւ ինչո՞ւ սառը ջուր լցրեց Աննա Իսրայելյանը:

11. «Առավոտի» 5- ամյակի առիթով Արամ Աբրահամյանը պարգեւատրեց 3 քաղաքական գործչի: Հիշեք՝ ո՞ւմ եւ ինչի՞ համար:

12. Ո՞վ է «Առավոտի» խմբագրականների հիմնական հեղինակը:

13. Թվարկեք, թե ովքե՞ր եւ ինչի՞ համար են «Առավոտի» դեմ դատական հայց սկսել:

14. Ովքե՞ր էին «Առավոտի» շաբաթախոսը, վարկածատուն եւ շաբաթվա հերոսներին վեր հանողը:

15. Քանի՞ անգամ «Առավոտի» հերթական համարները չեն հասել իրենց ընթերցողներին եւ ո՞ւմ մեղքով:

Պատասխանները մինչեւ չորեքշաբթի՝ հուլիսի 28-ը, ժամը 18.00-ն, կարող եք ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով՝ նշելով ձեր անուն-ազգանունը, ծննդյան թիվը կամ անձամբ բերել խմբագրություն՝ Արշակունյաց 2, 15-րդ հարկ:

Մենք նախատեսել ենք եւս մի մրցանակ՝ «Առավոտի» մասին լավագույն (հումորը, համը, հոտը՝ տեղը) գրական ստեղծագործության (անկախ՝ ժանրից) հեղինակ ընթերցողին: Ձեր հորինվածքները եւս կարող եք ներկայացնել մինչեւ հուլիսի 28-ը, ժամը 18.00-ն:

Սպասում ենք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031