Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԿՅԱՆՔ՝ ԱՂԲԱԿՈՒՅՏՈՒՄ

Հուլիս 22,2004 00:00

ԿՅԱՆՔ՝ ԱՂԲԱԿՈՒՅՏՈՒՄ Երեւանի Կենտրոն համայնքի Նալբանդյան փողոց թիվ 8-18 շենքերի բնակիչները, իրենց իսկ բնորոշմամբ, հայտնվել են դժոխային վիճակում։ Դեռեւս 2000թ. հոկտեմբերին Նալբանդյան փողոցի այս հատվածը Վազգեն Սարգսյանի անվամբ կոչելու հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարվել է, որ այդ տարածքում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալիր պետք է կառուցվի։ Շատ շուտով փողոց-փակուղու երեք քառորդը շրջափակել եւ տարածքի ծառերն ու կանաչը վերացրել է Կենտրոնական բանկը, իսկ մյուս հատվածում «Վ.Ե.Ն.» ՍՊԸ-ն, մխրճվելով թիվ 18 բակի տարածքը, յոթհարկանի մի հսկա շենքի շինարարություն է ծավալել, առանց ապահովելու բնակիչների անվտանգությունը։ Բնակիչներն արդեն մի քանի տարի դիմումներ են հղում տարբեր իշխանական կառույցների։ Այս տարվա մայիսի 3-ին Երեւանի քաղաքապետարանի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետ Հ. Մուրադյանը տեղեկացրել է, որ «բազմաբնակարան շենքի շինարարությունն իրականացրել է «Վ.Ե.Ն.» ՍՊԸ-ն։ Նաեւ, որ նշված շինությունը ստացել է պետական գրանցում, իսկ շինարարական աշխատանքները դադարեցված են։ Սակայն կիսախարխուլ տների բնակիչներն այսքանից հետո էլ ապահովագրված չեն համատարած աղբից ու գարշահոտությունից։ Կիսակառույցի հարկաբաժիններից ժամանակ առ ժամանակ շարունակվում են բնակիչների գլխին թափվել բետոնի կտորներ եւ շինանյութեր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել