Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԻԴՐՈՄԵՏԸ ՍԽԱԼՎՈՒՄ Է ՄԵԿ ԱՆԳԱՄ

Հուլիս 22,2004 00:00

ՀԻԴՐՈՄԵՏԸ ՍԽԱԼՎՈՒՄ Է ՄԵԿ ԱՆԳԱՄ Բայց՝ գրեթե ամեն օր Հայպետհիդրոմետի կանխատեսումներով՝ առաջիկա ամսում Երեւանում օդի միջին ջերմաստիճանը կլինի +248230 +250 C: Նորման +23,90 C է, այսինքն՝ համարյա նորմալ է: Սակայն սա չի նշանակում, որ ամռան ամենաշոգ ամսին ջերմաստիճանը միշտ այդքան ցածր է լինելու. «Սրանք միջին ամսական կանխատեսումներ են, իսկ առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանն ավելի բարձր լինի, քան հուլիսին է եղել՝ հասնելով 35-370 C-ի»,- նշեց «Հայպետհիդրոմետի» օդերեւութաբանության կանխատեսումների բաժնի պետ Զարուհի Պետրոսյանը: Ընդհանրապես, այս տարի օգոստոսին ոչ միայն մայրաքաղաքում, այլեւ ողջ հանրապետությունում տեղումների քանակը միջինից պակաս է լինելու: Ըստ Զ. Պետրոսյանի, առանց այն էլ օգոստոսը «չոր» ամիս է եւ սովորաբար քիչ տեղումներ են լինում, նորման 9 մմ է: Ամենաքիչ տեղումները գրանցվելու են Սիսիանում, առավել շատը՝ Լոռիում: Եղանակի առումով զովանալու համար լավագույն տեղը Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերն են, ինչպես նաեւ Արագածոտնի լեռնային շրջանները, որտեղ տարվա ամենաշոգ ամսին սպասվում է ամենացածր ջերմաստիճանը. 15-170C, իսկ ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջինից պակաս: Ինչպես ասում են, հիդրոօդերեւութաբաններն ընդամենը մեկ անգամ են սխալվում: Բայց՝ օրական: Այնպես որ, կանխատեսումները չեն կարող բացարձակապես ճշգրիտ լինել, քանի որ «Հայպետհիդրոմետի» պետ Լեւոն Վարդանյանի պարզաբանմամբ, այսպես կոչված, «արդարացման տոկոսներ» կան (կանխատեսումների եւ տեսության համապատասխանությունը, այսինքն, երբ կանխատեսածը համընկնում է իրականությանը): Երբեմն կանխատեսումները ոչ մի աղերս չեն ունենում իրականության հետ, եւ այդպիսի կանխատեսումների «շնորհիվ» չի հաջողվում խուսափել, օրինակ, գյուղատնտեսությանը հասցվելիք վնասից: Այս առնչությամբ մեր հարցին պատասխանելով՝ պարոն Վարդանյանը նշեց. «Ավելի շուտ մարդիկ նկատի ունեն ապրիլի 10-ի ցրտահարությունը, երբ ոչինչ անել չէինք կարող: Մթնոլորտային պայմաններն այնպիսին են, որ շատ բան փրկել չհաջողվեց: Մենք կանխատեսել էինք, որ լինելու է -50 C ցրտահարություն, բայց -108230-130C եղավ: Եթե իմանայինք էլ, որ այդքան մեծ ցրտահարություն է սպասվում, ոչինչ անել չէին կարողանա»: Չնայած, պետք է խոստովանել, որ երբեմն էլ կանխատեսումն արվում է, բայց գյուղատնտեսությունը տարերքի վնասներից զերծ պահելու հնարավոր միջոցներ չեն ձեռնարկվում: Ագրոկանխատեսումների բաժնի պետ Էմմա Բուռնազյանը հավաստիացրեց, որ բերքատվության մասին իրենց կանխատեսումների հավաստիությունը նույնպես ցածր չի եղել. կազմել է 90-95%: Օրինակ, ըստ կանխատեսումների, այս տարի ծիրանի մեծ բերք չէր էլ սպասվում։ «Արարատյան հարթավայրում համարյա ծիրան չկա, մի քիչ մնացել է միայն լեռնային գոտիներում»: Մեր հարցին, թե իրենց տվյալները օգնո՞ւմ են գյուղացիներին կողմնորոշվել, Է. Բուռնազյանը դրական պատասխան տվեց. «Օրինակ, եթե մենք ասում ենք, որ քիչ բերք է սպասվում, նրանք գարնանացանին արդեն սերմացուի խնդիրը լուծում են: Անասունների համար լեռնային արոտավայրերում խոտաբույսի բերքատվությունն ենք որոշում, եւ, եթե քիչ է լինում, խոտն են ապահովում: Հացահատիկային կուլտուրաների վեգետացիան սկսելու պահից զարգացման տարբեր փուլերն ուսումնասիրելով՝ աշնանացանի տվյալների հիման վրա անում ենք նաեւ բերքատվության կանխատեսումներ»: Ըստ տիկին Բուռնազյանի, հիդրոմետ ծառայությունը ճշգրտորեն կանխատեսել է գարնանացանի բերքատվությունը. «Ցողունակալման ժամանակ մենք ասացինք, որ աշնանացանի բերքը կլինի 21-21.5 ցենտներ՝ հեկտարից, գարնանացանինը՝ 17-18: Ու հենց այդպես էլ եղավ»: Ինչ վերաբերում է չկանխատեսած կարկտահարությանը, այդ «մասին ոչինչ ասել չենք կարող», այսինքն, հավանաբար, ընդունում են, որ սխալվել են: Ի տարբերություն սրա, ցրտահարությունը մասամբ կանխատեսեցին, ու երբ կանխատեսեցին, «անմիջապես տեղեկացրինք գյուղնախարարության բուսաբուծության բաժնի պետին, Վիճակագրական ծառայությանը, համապատասխան միջոցառումներ անցկացրինք: Բայց դրանք միայն 2-30 C-ով բարձրացրին ջերմաստիճանը՝ միկրոկլիմայի մեջ չնչին փոփոխություններ անելով» (Հավանաբար այգիների ծխապատման միջոցառման շնորհիվ172 Հ. Ջ.): Ընդհանրացնելով, կանխատեսումների բաժնի պետը նշեց, որ «երբեք մի տարին մյուսի նման չի լինում, միշտ էլ աննախադեպ բաներ լինում են»: ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել