Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՈԼՈՐՏԻՑ ԹՈՒՅԼ ԵՆՔ

Հուլիս 22,2004 00:00

ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՈԼՈՐՏԻՑ ԹՈՒՅԼ ԵՆՔ Երեկ երեկոյան հաշվիչ կենտրոնը տրամադրեց առաջին օրվա ընդունելության քննությունների արդյունքները: Նախ նշենք, որ արդեն ավանդույթ է դարձել քննությանը մասնակցողների թվի անհամապատասխանությունը: Օրինակ, ըստ հայոց լեզու-1 առարկայական հանձնաժողովի նախագահի տվյալի, առաջին օրը քննությանը մասնակցում էր 200 հոգի, սակայն հաշվիչ կենտրոնի ցուցակում նշված է 201 թիվը: Առաջին օրվա քննությունների արդյունքներից կարելի է դատել, որ մեր ազգը շարունակում է կաղալ հումանիտար առարկաներից: Այսպես՝ աշխարհագրության, հայ ժողովրդի պատմության, ինչպես նաեւ հայոց լեզու եւ գրականության (բանավոր) քննություններից չի գրանցվել 19 եւ 20 միավոր, բանավորից՝ անգամ 18: Վերջինից 17 միավոր է ստացել մեկ հոգի, իսկ 8-ից ցածր՝ 19 հոգի, այսինքն՝ 51 մասնակցի 37 տոկոսը: Հայ ժողովրդի պատմության քննությանը մասնակցած 82 դիմորդից 22-ը ստացել է անբավարար, 3-ական հոգի ստացել են 17 եւ 18 միավոր: Աշխարհագրությունից 18 միավոր է ստացել 1 հոգի, իսկ 64-ից 10-ն ստացել է անբավարար: Ոչ բարվոք վիճակ է նաեւ մաթեմատիկայի դեպքում. 250 մասնակցից 40-ը ստացել է 6 միավորից ցածր, 50-ը՝ 8-ից ցածր, 4 հոգի՝ 20, 12 հոգի՝ 19: Վիճակը մխիթարական է անգլերեն եւ հայերեն գրավորների դեպքում: Առաջինում գրանցվել է 28 տոկոս բարձր ցուցանիշ եւ 10,5 տոկոս՝ բացասական՝ 152 մասնակցի պարագայում: Հայոց լեզվից գերազանց է ստացել մասնակիցների մոտ 25 եւ բացասական՝ մոտ 8 տոկոսը: Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել