Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՌՈՒՍԱԿԱՆ «êî²Ü¸²ðî»-À

Հուլիս 21,2004 00:00

ՌՈՒՍԱԿԱՆ «êî²Ü¸²ðî»-À ՈՒՐԻՇ Է Հայաստանում մի շարք օղի արտադրող ընկերություններ իրենց արտադրատեսակը սպառողին են ներկայացնում ռուսերեն անուններով, ինչը օրենքի խախտում է, քանզի օտար լեզվով ապրանքատեսակ Հայաստանում չի գրանցվում։ Օրենքի նման խախտում են կատարել մի շարք ընկերություններ՝ արտադրելով հետեւյալ օղիները. «Էմիլ եւ Ալեքսանդր» ՍՊԸ-ն՝ «úËáïÝÇÏ» եւ «Øáñáí», «Վեդի-Ալկո» ՍՊԸ-ն՝ «â»Ïáõßϳ», «Ավշար» ՍՊԸ-ն՝ «èáõëϳ۳ ¼³µ³í³ » եւ «Ռոմպեռ» ՍՊԸ-ն՝ «ä³éáõë» օղիները։ 2000թ. ՀՀ-ում ընդունված «Ապրանքային եւ սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ կետում ասվում է. «Որպես ապրանքային նշան չեն կարող գրանցվել այն նշանները, որոնք հանդիսանում կամ պարունակում են աշխարհագրական նշում եւ գրանցման են ներկայացվել այնպիսի ապրանքների համար, որոնք չեն ծագել տվյալ աշխարհագրական նշմամբ տեղանքներից, եւ եթե այդ աշխարհագրական նշման օգտագործումը մոլորության մեջ է գցում սպառողին՝ ապրանքների իրական ծագման վայրի հարցում»։ Նշված օրենքի 2-րդ հոդվածի համաձայն, չգրանցված ապրանքատեսակը իրավական հիմք չունի։ Օղի արտադրող ընկերությունները լիցենզիա ստանում են ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունից, իսկ ապրանքատեսակի անունները գրանցվում են ՀՀ մտավոր սեփականության գործակալությունում։ Ապրանքատեսակների գրանցումը իրականացվում է վերոհիշյալ օրենքով։ Գործակալության ապրանքային նշանների եւ արդյունաբերական նմուշների բաժնի պետ Ալբինա Նազարյանի հավաստմամբ, իրենց մոտ չեն գրանցվում մեզ մոտ արտադրվող այն ապրանքատեսակները, որոնց պիտակների վրա առկա են օտար, այդ թվում եւ ռուսական անուններ եւ պատկերներ։ Օտար լեզվով գրանցվում են միայն արտերկրի արտադրության ապրանքատեսակները։ «Արտադրողի նպատակն է նման քայլերով մոլորության մեջ գցել սպառողին։ Այդ պատճառով էլ նմանատիպ ապրանքներ չենք գրանցում»,- «Առավոտին տեղեկացրեց Ա. Նազարյանը։ Նշենք, որ բացի վերը նշված գործակալությունից, Հայաստանում չկա մեկ այլ կառույց, որտեղ գրանցվում է ապրանքատեսակը։ Եթե ռուսական անուն ունեցողները գրանցված չեն այնտեղ, ուրեմն գրանցված չեն ընդհանրապես եւ մի շարք ընկերություններ արտադրում-եկամուտ են ստանում՝ առանց պատասխանատվություն կրելու կեղծ գործունեության համար։ Ա. Նազարյանի հավաստմամբ, ոլորտում վերահսկողություն սահմանում է Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, քանի որ նման խախտումները վկայում են անբարեխիղճ մրցակցության մասին։ Դեռ ամիսներ առաջ հարցի շուրջ մտահոգություն հայտնեց նաեւ հանձնաժողովի նախագահ Ֆելիքս Փիրումյանը, ասելով, որ ի տարբերություն գինի արտադրողների, հայկական օղի եւ գարեջուր արտադրող ընկերությունները իրենց արտադրանքը համաշխարհային շուկա են արտահանում օտար անուններով։ Նրանցից շատերը «գրպանել» են նաեւ ռուսական հայտնի ընկերությունների արտադրատեսակների ապրանքանիշը, ինչի հետեւանքով բոլորովին վերջերս հանձնաժողովը տուգանեց մի շարք ընկերությունների։ Անօրինականություն թույլ տված ընկերությունները ենթարկվել են տուգանքի եւ պարտավորվել խախտման միջոցով ստացած շահույթը փոխանցել պետբյուջե։ Եվս մեկ խնդիր. օրենքով սահմանված է, որ օղիների պիտակների վրա գրանցված տեղեկատվությունը եւս պետք է լինի հայերեն, ինչը որոշ արտադրողների մոտ բացակայում է։ Օրինակ՝ «Ավշարի» «¼ÇÙ³»-ն, «Վեդի Ալկոյի» «´áãϳ»-ն, «Արգիշտիի» «îñÇáõÙý³Éݳ۳ ìá¹Ï³»-ն։ Հետաքրքիր է, որ Լեզվի պետական տեսչությունն իրավունք չունի տուգանել խախտում կատարողներին՝ օրենքը թույլ չի տալիս։ «Լիցենզիա ստանալուց եւ իրենց ապրանքատեսակը գրանցելուց հետո օղի արտադրող ընկերությունները օրենքով պաշտպանված են»,- նշում է տեսչության պետի տեղակալ Հովհաննես Զաքարյանը։ Լեզվի մասին օրենքի քննարկման ժամանակ այս հարցը տեսչության կողմից բարձրացվել է, սակայն Ազգային ժողովը մերժել է։ Այժմ Լեզվի տեսչությունը առաջարկություններ է պատրաստում, որպեսզի ներկայացնի կառավարությանը։ Անդրադառնալով օղու գովազդին, նշենք, որ այստեղ նույնպես առկա են խախտումներ։ Գովազդի մասին օրենքի 5-րդ հոդվածում ասվում է. «ՀՀ-ում գովազդի լեզուն հայերենն է»։ Սակայն բոլորովին վերջերս «èáõëëÏÇÛ é³½Ù»é » եւ «èáõëëÏÇÛ ëï³Ý¹³ñï » անուններով օղիները գովազդային վահանակներին են հայտնվել ռուսերեն տառերով։ ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել