Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Դպրոցի գնահատականը վստահելի չէ»

Հուլիս 20,2004 00:00

Մայրաքաղաքում նվազել է լրագրող դառնալու եւ մեծացել՝ ռուսաց լեզուն ուսումնասիրելու ցանկությունը

Այս տարվա ընդունելության քննություններում դպրոցից որեւէ գնահատական չի փոխանցվի բուհ: Անցյալ տարի նման «արտոնություն» էին տալիս Գյուղակադեմիան, Ճարտարագիտական ու Ճարտարապետաշինարարական համալսարանները՝ մի շարք մասնագիտությունների գծով, իհարկե, վճարովի համակարգի համար: Գնահատականի չփոխանցվելն է, հավանաբար, պատճառը, որ այս տարի նշյալ բուհերում դիմորդների թիվը նվազել է: Եթե անցյալ տարի Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում նրանց թիվը 2198 էր, ապա այս տարի՝ 1413 (ընդ որում՝ նվազել է նաեւ ՀՊՃՀ Գյումրու մասնաճյուղի դիմորդների թիվը՝ 209-ից իջել է 160-ի), Գյուղակադեմիայում՝ 1171-ից՝ 895:

Նախկինում դիմորդը նշյալ մասնագիտությունների համար կենտրոնացված կարգով քննություն էր հանձնում միայն մաթեմատիկայից, իսկ ֆիզիկայի կամ քիմիայի գնահատականը (որ որպես կանոն լինում էր 20 միավոր) բերում էր դպրոցից: Արդյունքում ստացվում էր, որ, օրինակ, կենտրոնացված համակարգով երկու 18 միավոր ստացած դիմորդը վճարովի համակարգից դուրս է մնում, եւ նրա փոխարեն անցնում է մեկ 18 եւ դպրոցից բերած մեկ 20 միավորով դիմորդը: Այս տարի նման կարգ չի գործի, որովհետեւ, ըստ Հանրապետական ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վաղարշակ Խաչատրյանի, «մենք իրավաբանորեն չենք կարող ապացուցել, որ այդ 2 դիմորդները հավասար պայմաններում չեն, որ դպրոցից բերած 20 միավորը 20 չէ, բայց բոլորս էլ գիտենք, հայտնի է, որ դպրոցի գնահատականն այդքան էլ վստահելի չէ»: Պրն Խաչատրյանը միաժամանակ նշեց, որ դպրոցի գնահատականը կանցնի միայն այն դեպքում, երբ 2 քննությունով մրցույթի արդյունքում վճարովի համակարգում թափուր տեղեր մնան: «Այդ ժամանակ մենք հաշվի կառնենք այն դիմորդի դպրոցի գնահատականը, որը մաթեմատիկայից անցողիկ միավոր ունի, իսկ ֆիզիկայից կամ քիմիայից՝ անբավարար»:

Ըստ հաշվիչ կենտրոնից մեզ տրամադրած վերջնական թվերի, այս տարի հանրապետությունում դիմորդների ընդհանուր թիվը կազմում է 17505, այդ թվում՝ 14079-ը մայրաքաղաքում՝ անցյալ տարվա 14022-ի դիմաց, եւ 3426 դիմորդ մարզերում՝ անցյալ տարվա 3158-ի դիմաց: Ի դեպ, մարզերի մասին: Այս տարի զարմանալիորեն շատ են Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի դիմորդների թիվը՝ Գյումրիի, Վանաձորի եւ Գորիսի մասնաճյուղերում: Ընդ որում՝ Վանաձորում եւ Գորիսում մասնաճյուղն այս տարի է միայն բացվել եւ արդեն ունի համապատասխանաբար 21 եւ 12 դիմորդ:

Նույն կենտրոնի ամփոփիչ տվյալներով, դիմումների բաշխումը պետպատվերի առաջին հայտով, առավել բարձր վարկանիշ ունեցող ֆակուլտետներում այսպիսին է.

ԵՊՀ-կիրառական մաթեմատիկա-70 պետպատվերի դիմաց ստացվել է 375 դիմում, իսկ վճարովիի համար 2-րդ հայտով դիմել է 210 հոգի:

Պատմություն-համապատասխանաբար՝ 22- 244- 122, միջազգային հարաբերություններ-10-168-114, քաղաքագիտություն-7-178-116, տեսական տնտեսագիտություն-25-324-238, հայոց լ. եւ գրակ.- 40-329-196, լրագրություն-16-86-67, անգլերեն-15-245-171, ֆրանսերեն-7-30-17, ռուսաց լ.-30-119-72, իրավագիտություն-20-391-294:

Ճարտարագիտական համալսարան- կոմպյուտերային համակարգեր-85-309-191, ռադիոտեխնիկա-60-159-88:

Տնտեսագիտական համալսարան- բնօգտագործման տնտեսագիտություն- 77-462-253, տեսական տնտեսագիտություն, համաշխարհային- 115-647-196, ֆինանսներ եւ վարկ- 80-607-405:

Մանկավարժական համալսարան- հայոց լ. եւ գրակ.- 18-195-181, լրագրություն-պետպատվեր չկա, վճարովի 10 տեղի համար դիմել է միայն 28 հոգի, տարրական-22-380-248, մանկ. եւ հոգեբ.- 8-97-89, նախադպրոցական-20-83-70, ռուսաց լ.- 8-70-66:

Լեզվաբանական համալսարան- անգլերեն- 70-584-92, ռուսաց լեզու-30-198-174:

Բժշկական համալսարան-բուժական-98-509-349, ստոմատոլոգիա-10-142-162, բուժական գործ զինուժում-30-74-0: Ի դեպ, բժշկական համալսարանում այս տարվա դիմորդների թվի կտրուկ աճը Հանրապետական ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարը բացատրում է որպես անցյալ տարվա թափուր մնացած տեղերի արդյունք:

ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել