Լրահոս
Օրվա լրահոսը

Ջազային ցանց նախագահների համար

Հուլիս 17,2004 00:00

Ջազային ցանց նախագահների համար Դասական ջազում կա «ցանց» հասկացությունը, որը կանխորոշում է ստեղծագործության կառուցվածքը, նրանում առկա անհրաժեշտ տարրերը, ռիթմիկ հանգրվանները, որոնց վրա կառուցվում են իմպրովիզացիաները։ Առայժմ Երրորդ հանրապետության առաջին եւ երկրորդ նախագահներն իրենց հրապարակային ելույթներում լիովին տեղավորվում են մեկ յուրահատուկ ջազային ցանցի մեջ՝ միեւնույն անհրաժեշտ հանգրվաններով (տրվում է շեղատառ)։ 1995-1996 թթ. Լուրջ քաղաքական ուժեր. ՀՀՇ, ՌՍ/ԼԴ/Կ, ՔԴՄ, ՍԴՀԿ, «Շամիրամ»։ Անլուրջ քաղաքական ուժեր. ՀՅԴ, ԻՄ, ՍԻՄ, Կոմկուս, ԱԺՄ։ Մանր-մունր «մոսկաներ». Պարույր Հայրիկյան, Արամ Սարգսյան, Հրանտ Խաչատրյան, Արշակ Սադոյան։ Հանցագործներ. Հրանտ Մարգարյան, Վահան Հովհաննիսյան։ Ընդդիմության էժանագին շահարկումների թեմաներ. ժողովրդի ծանր սոցիալական վիճակ, Արցախ, Սահմանադրություն։ Ընդդիմության արկածախնդրության հնարավոր հետեւանքներ. ժողովրդի սոցիալական վիճակի վատթարացում, պատերազմի վերսկսում, միջազգային մեկուսացում։ 1999 թ. Լուրջ քաղաքական ուժեր. ՀՀԿ, ՀՅԴ, ԻՄ, ՍԻՄ, ՀՌԱԿ, Դեմկուս։ Անլուրջ քաղաքական ուժեր. ՀՀՇ, «21-րդ դար», Կոմկուս, ԱԺՄ։ Մանր-մունր «մոսկաներ». Դավիթ Շահնազարյան, Վահագն Խաչատրյան, Էդվարդ Եգորյան, Արշակ Սադոյան։ Հանցագործներ. Վանո Սիրադեղյան, Նվեր Չախոյան։ Ընդդիմության էժանագին շահարկումների թեմաներ. ժողովրդի ծանր սոցիալական վիճակ, ԱրմենՏել, կոնյակի գործարան, էլեկտրաէներգիայի թանկացում։ Ընդդիմության արկածախնդրության հնարավոր հետեւանքներ. ժողովրդի սոցիալական վիճակի վատթարացում, ներդրումների արտահոսք, միջազգային մեկուսացում։ 200… թվականի հաջորդ նախագահի իմպրովիզացիան թողնում եմ ընթերցողների երեւակայությանը։ ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ «Առավոտ», 9.02.99 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել