Լրահոս
Օրվա լրահոսը

Մանկավարժականում երգելու եւ նկարելու ցանկություն չկա

Հուլիս 17,2004 00:00

Մանկավարժականում երգելու եւ նկարելու ցանկություն չկա Ըստ հանրապետական ընդունող հանձնաժողովի տվյալների, ընդունելության քննությունների դիմում-հայտերի վերջնական ամփոփումը կլինի կիրակի: Մինչ այդ, մրցույթի մոտավոր պատկերն արդեն պարզ է: Սակայն մինչ դրան անցնելը նշենք, որ դիմում-հայտերի ընդունման վերջին օրը՝ հուլիսի 15-ին, դրանց հոսքը չի դադարել մինչեւ կեսգիշեր: Եվ վերջին պահին հայտ ներկայացնողների մեջ, մեր տվյալներով, եղել են նաեւ մեդալակիրներ: Ամսի 15-ի կեսօրի տվյալներով, ընդունվելու հայտ է ներկայացրել 75 մեդալակիրից միայն 69-ը: Եթե նույնիսկ մնացած 6-ը փոշմանել է ու այս տարի չի պատրաստվում բուհ ընդունվել, ոչ պակաս կասկածելի է, որքան այն, որ առանց այն էլ «արտոնյալ» դիմորդները վերջին պահին են հայտ ներկայացնում՝ գրեթե ամբողջական պատկեր ունենալով մրցույթի մասին: Իսկ այդ հնարավորությունը, հայտնի է, ոչ բոլորին է տրվում: Մեդալակիրների ճնշող մեծամասնությունն այս տարի եւս նախընտրել է մայր բուհը, տնտեսագիտական ինստիտուտը եւ բժշկական համալսարանը: Այդ թվում՝ նրանց մի ստվար զանգված դարձյալ ընտրել է արդեն մի քանի տարի բարձր վարկանիշը պահպանող ԵՊՀ տեսական տնտեսագիտություն մասնագիտությունը՝ 24 հոգի, 12-ը՝ կիրառական մաթեմատիկան, 15-ը՝ տնտեսագիտական ինստիտուտի «ֆինանսներ եւ վարկ» բլոկը եւ 3-ը՝ բժշկի մասնագիտությունը: Ընտրովի ներկայացնենք որոշ մասնագիտությունների մրցութային պատկերը (նշում ենք նախ պետպատվերով հատկացված տեղերի թիվը, ապա՝ դիմումների թիվը՝ ըստ առաջին հայտով ներկայացված մասնագիտությունների): ԵՊՀ Մաթեմատիկա-45 տեղ-116 դիմորդ-1 մեդալակիր, կիրառական մաթեմատիկա-70-371-12 մեդ., պատմություն-22-242, մշակութաբանություն եւ արվեստաբանություն-13-79, միջազգային հարաբերություններ-10-167, քաղաքագիտություն-7-171, տեսական տնտեսագիտություն-25-314-24 մեդ., հայոց լեզու եւ գրակ. 40-324-1 մեդ., անգլերեն լեզու եւ թարգմանչություն-15-241-1մեդ., իրավագիտություն-20-380-1 մեդ., ֆիզիկա-55-102-1 մեդ.: ՀՊՃՀ (Ճարտարագիտական համալսարան) Էներգետիկայի դեպարտամենտ-55-126, կիբեռնետիկա-78-143, ռադիոտեխնիկա-60-151, կոմպյուտերային համակարգեր եւ ինֆորմատիկա-85-299, մաթեմատիկա-10-28: ԵրՃՇՀ (Ճարտարապետաշինարարական համալսարան) Ճարտարապետություն-23-71, տրանսպորտային շինարարություն-31-46: Երեւանի տնտեսագիտական ինստիտուտ Տեսական տնտեսագիտություն-115-624-4 մեդ., ֆինանսական բլոկ-80-592-15 մեդ., բնօգտագործման տնտ.-77-452-5 մեդ.: Մանկավարժական համալսարան Այստեղ պետպատվերով տեղեր չկան լրագրության, ռեժիսուրայի եւ պարարվեստի բաժիններում: Իսկ այս բուհում երաժշտություն, կերպարվեստ ու գծագրություն մասնագիտություններն ուսումնասիրելու ցանկությունն այնքան քիչ է, որ հատկացված գրեթե բոլոր տեղերը թափուր են. առաջինի դեպքում 15 տեղի համար ընդամենը 1 դիմում է, երկրորդում՝ 14-ին՝ 2: Մեկ տեղ թափուր է նաեւ քիմիայի բաժնում՝ 17-16: Հայոց լեզու եւ գրակ.-18-185, տեխնոլոգիա եւ ձեռնարկչություն-6-110, մանկավարժություն եւ հոգեբանություն-8-96, տարրական կրթության մանկ.-22-372, նախադպրոցական մանկ.-20-78, պատմություն-18-206։ Աշխարհագրություն-17-74-1 մեդ., իրավագիտություն-4-44, անգլերեն-3-107: Լեզվագիտական համալսարան Անգլերեն-70-575, գերմաներեն-20-84, ֆրանսերեն-25-110, իտալերեն-10-43: Բժշկական համալսարան Բուժական-98-504-2 մեդ., ստոմատոլոգիա-10-137-1 մեդ., դեղագործություն-10-62, բուժգործ զինուժում-30-69: Գյուղակադեմիա Ձեռնարկ. տնտ. եւ կառավարում- 45-239, տարա եւ փաթեթավորում-5-8: Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել