Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ը վերջապես խոսեց

Հուլիս 16,2004 00:00

ԱՄՆ-ը վերջապես խոսեց «ԵԱՀԿ-ն պնդում է, որ Հարավային Օսիայի ուժերը պատրաստվում են կռվի, իսկ ռուսական խաղաղապահ ուժերը պասիվությամբ թույլ են տալիս այդ սադրիչ գործողությունները: Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է լարվածության ուժեղացման կապակցությամբ եւ համարում է, որ կողմերին անհրաժեշտ է սերտ համագործակցել՝ խուսափելու համար բռնությունից եւ ապահովելու Վրաստանի տարածքային ամբողջականությունը»,172 հայտարարել է ամերիկացի դիվանագետ Պոլ Ջոնսը՝ վկայակոչելով ԵԱՀԿ համապատասխան զեկույցը: «Մենք կոչ ենք անում կողմերին վերսկսել երկխոսությունը Վրաստանի կազմում Հարավային Օսիայի ապագայի մասին եւ խուսափել ցանկացած սադրիչ գործողություններից: Կողմերին անհրաժեշտ է սերտ համագործակցել՝ խուսափելու համար ամեն տեսակ բռնություններից եւ փոխադարձ թշնամանք առաջացնող քայլերից»,172 հայտարարել է նա: «Կավկազպրեսի» համաձայն՝ ԵԱՀԿ առաքելության դիտորդները հայտնել են, որ Հարավային Օսիայի ուժերը, ըստ երեւույթին, պատրաստվում են մարտի՝ ամրացնելով ավանները, խրամատներ փորելով եւ զենք ու զինամթերք կուտակելով, ներառյալ՝ ծանր հրետանի: ԵԱՀԿ առաքելության դիտորդները հայտնել են նաեւ, որ հակամարտության գոտում տեսել են հինգ վրացական ուղղաթիռ: Իր հերթին, պաշտոնական այցով Լոնդոնում գտնվող Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ Հարավային Օսիայի ճգնաժամը կարելի է լուծել վեց ամսում, եթե Արեւմուտքը ճնշում գործադրի ՌԴ-ի վրա: «Արեւմուտքի կողմից պետք է շարունակվի ճնշումը Ռուսաստանի վրա, եւ մենք պետք է հասկացնել տանք, որ թույլ չենք տա կոպիտ վերաբերվել մեզ հետ»,172 ասել է Վրաստանի նախագահը: Ըստ նրա՝ Հարավային Օսիայի ռուսախոս բնակչությամբ տարածքները շատ արագ կդառնան Վրաստանի լիարժեք մասը: «Ես վստահ եմ, որ մոտ վեց ամսվա ընթացքում այդ մի քանի հազար մարդիկ լրիվ ինտեգրացված կլինեն»,172 նշել է Մ. Սահակաշվիլին: «Նովոստի» գործակալության համաձայն՝ նա երախտագիտություն է հայտնել ԱՄՆ վարչակազմին եւ Եվրամիության երկրներին՝ այդ հարցում Վրաստանին ցուցաբերած աջակցության համար: Նշենք նաեւ, որ երեկ Թբիլիսի է ժամանել Եվրասիական տարածաշրջանի հակամարտությունների գծով ԱՄՆ նախագահի անձնական ներկայացուցիչ, մեզ համար ոչ անհայտ դիվանագետ Սթիվեն Մանը: Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մայլզը: «Հնարավոր է, որ Մանի այցը նպաստի Հարավային Օսիայում իրադրության կարգավորմանը»,- հայտարարել է ԱՄՆ դեսպանը: Իսկ Վրաստանի ԱԳՆ-ն հերթական բողոքն է հղել ՌԴ-ին՝ Հարավային Օսիայում, այսպես կոչված, «վարձկանների» հայտնվելու կապակցությամբ: Այս մասին «Նովոստի» գործակալությանը հայտնել է Ռուսաստանում Վրաստանի գործերի հավատարմատար Գամցեմլիձեն: Ըստ նրա՝ ռուսական կողմին փոխանցված նոտայում, մասնավորապես, ասվում է. «Վերջին ժամանակներս Ռուսաստանի տարածքից Ռոքի թունելով Ցխինվալի տարածաշրջան են անցնում հարյուրավոր ռուսաստանցի զինված գրոհայիններ»: Տ. Ա.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել