Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԻՑ ԱՌԱՋ

Հուլիս 15,2004 00:00

ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԻՑ ԱՌԱՋ Հուլիսի 6-10-ը Հայաստանի պետական կամերային նվագախումբը Բրիտանական խորհրդի աջակցությամբ 5 համերգ է ունեցել մարզերում: ՀՊԿՆ-ի ընկերակցությամբ հանդես է եկել նաեւ ֆլեյտահարուհի Տաթեւիկ Բաղդասարյանը: Նվագախումբը եղել է Վանաձորում, Իջեւանում, Դիլիջանում եւ այլ քաղաքներում, հատկապես բացառիկ էր համերգը Սանահինի վանքային համալիրում: «Չնայած մշակույթի նախարարը նոր է մտածում մարզերում մշակութային կյանքն աշխուժացնելու մասին, մենք նման ծրագիր իրագործում ենք արդեն 7 տարի»,- ասաց ՀՊԿՆ տնօրեն Արմեն Արաբյանը: Նվագախումբը ջերմ ընդունելության է արժանացել ամենուր, մանավանդ, Ա. Արաբյանի խոսքերով՝ «Տաշիրում, որտեղ 16 տարի դասական երաժշտություն չէր հնչել, վաղուց էին սպասում մեզ»: «Առավոտի»՝ «Ոչ նորմալ պայմանները՝ հյուրանոցներ, համերգային դահլիճների բացակայություն եւ այլն, չե՞ն խոչընդոտել համերգներն ավելի լավ կազմակերպելուն» հարցին ի պատասխան, պրն Արաբյանն ասաց. «Պայմանները Եվրոպայի նման չէին, անգամ նորմալ հյուրանոցներ չկային, եղածներն էլ 15 մարդուց ավելի չէին կարող տեղավորել: Այս ամենը չխանգարեց, որ ունենանք մարդաշատ համերգներ, եւ երաժիշտներն իրենց երջանիկ զգան, քանի որ բոլորս էինք գիտակցում, թե ինչ առաքելությամբ ենք մարզերում»: Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել