Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ամեն ինչ կախված է տեղաբաշխումից

Հուլիս 15,2004 00:00

Ամեն ինչ կախված է տեղաբաշխումից Երեկ «Հայէկոնոմբանկի» եւ գերմանական KfW (Կա-այֆ-դաբլյու) ֆինանսական կազմակերպության միջեւ կնքվեց վարկային երաշխիքի պայմանագիր, որի համաձայն «Հայէկոնոմբանկը» հնարավորություն կունենա միջազգային առեւտրային բանկերից վերցնել վարկային միջոցներ: Այն ստորագրեցին Հայաստանում KfW բանկային խմբի ներկայացուցիչ Կարապետ Գեւորգյանն ու «Հայէկոնոմբանկի» գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը: Ներգրաված միջոցներն օգտագործվելու են փոքր եւ միջին ձեռնարկությունների վարկավորման նպատակով: Ծրագրի ընդհանուր ֆոնդը կազմում է 6.5 մլն եվրո, որը կբաշխվի ընտրված 3՝ «Հայէկոնոմբանկ», «Հայգյուղփոխօգնություն» եւ «Անելիք» բանկերի միջեւ: «Արդեն 5 տարուց ավելի է, ինչ մենք համագործակցում ենք այս բանկի հետ: Շատ գոհ ենք, որ Հայաստանում հաջողակ գործընկերներ ունենք: Մեզ մոտ միայն արագության եւ արդյունավետության սկզբունքներն են գործում: Այսինքն՝ այն բանկը, որն ավելի արագ կտեղաբաշխի ներգրաված միջոցները եւ դրանք ավելի էֆեկտիվ կլինեն, նկատելի առավելություն կունենա մյուս երկուսի նկատմամբ»,- ասաց Կ. Գեւորգյանը: Ըստ Ա. Օսիպյանի՝ եթե ծրագիրը նորմալ ընթանա եւ իրենց ակնկալիքներն իրականանան, ապա ամենայն հավանականությամբ կկազմակերպվի 2-րդ մրցույթը եւ ծրագրում կընդգրկվեն նոր բանկեր: Պայմանագրի շրջանակներում KfW-ն թողարկելու է մինչեւ 2.5 մլն ԱՄՆ դոլարի երաշխիքներ: Այս առումով Ա. Օսիպյանն ասաց. «Դա այն առավելագույն գումարն է, որ մենք կարող ենք օգտագործել արտադրության, սպասարկման եւ առեւտրի ոլորտում: Սա մեծ հնարավորություն է տալիս հայկական փոքր բանկերին դուրս գալ միջազգային շուկա»: Աշոտ Օսիպյանը նշեց, որ «Հայէկոնոմբանկի» համար այս տարին խիստ նշանակալի է, քանի որ «օգոստոսին կնքվելու է եւս երկու հետաքրքիր պայմանագիր»: ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել