Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ, ԵԹԵ…

Հուլիս 15,2004 00:00

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ, ԵԹԵ… Երեկ «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը մի հետաքրքիր հայտարարություն արեց. «ԱԺ կանոնակարգի 36-րդ հոդվածի համաձայն, «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» մեր օրենսդրական նախաձեռնությունը, որը գտնվում է նստաշրջանի օրակարգում, տեղափոխվել է եռօրյա նիստերի օրակարգ: Եվ քանի որ ԱԺ-ում ոմանք ծանոթ չեն ԱԺ կանոնակարգին (նրանք պետք է հետաձգելու այլ որոշում կայացնեն, որը չի կայացվել), հետեւաբար, վստահության հանրաքվեի հիմք հանդիսացող «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագիծը ավտոմատ գտնվում է ԱԺ եռօրյա նիստերի օրակարգում»: Այս առիթով ընդդիմության՝ խորհրդարան վերադառնալու մասին եզրակացությունները Վիկտոր Դալլաքյանը թողեց մեզ՝ կրկին նկարագրելով իրավիճակը. «Արդարություն» դաշինքը չի քննարկել մեր վերադառնալու հարցը, բայց եռօրյա նիստերի օրակարգում է գտնվում այն օրենքի նախագիծը, որի անօրինական քննարկման հետ կապված մենք բոյկոտում ենք ԱԺ աշխատանքները»: «Եթե իշխանությունները վերադառնան օրենքի դաշտ, ապա մենք պատրաստ ենք քննարկել խորհրդարան վերադառնալու մեր հարցը»,- ամփոփեց Վ. Դալլաքյանը՝ բացառելով, որ իշխանություններն այնքան խելամիտ կարող էին գտնվել, որ վերոնշյալ բացթողումը (հետաձգելու որոշում չկայացնելը) միտումնավոր կազմակերպեին՝ ընդդիմությանը խորհրդարան վերադարձնելու համար: Հ. Բ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել