Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԵՐԸ՝ ԿԻՆՈՅՈՒՄ

Հուլիս 15,2004 00:00

Լույս է տեսել Արծվի Բախչինյանի «Հայերը՝ համաշխարհային կինոյում» աշխատությունը, որն ընդգրկում է կինոյի հիմնադրման ժամանակաշրջանից մինչեւ մեր օրերը աշխարհի տարբեր երկրների կինոարվեստում եւ կինոարտադրության մեջ մոտ 2200 ծագումով հայ գործիչների մասնակցության փաստացի տվյալներ, համաշխարհային կինոյի ակնառու հայազգի գործիչների կյանքի եւ ստեղծագործության մասին ակնարկներ։ Արծվի Բախչինյանի յոթերորդ գիրքը նրա 15 տարվա ուսումնասիրության արդյունքն է։ «Հայերը՝ համաշխարհային կինոյում» աշխատությունը պատմում է աշխարհով մեկ ցրված հայ կինոգործիչների մասին։

Ըստ հեղինակի՝ ինչպես արվեստի եւ գիտության մյուս ոլորտներում, այնպես էլ կինոյում, հայերն ունեն իրենց կարեւոր մասնակցությունը։ Բավական է հիշել, որ առաջին գունավոր կինոնկարը նկարահանել է ծագումով հայ, ամերիկաբնակ Ռուբեն Մամուլյանը։ Հայերը նպաստել են տարբեր երկրների ազգային կինոյի զարգացմանը՝ պարսկական, թուրքական, ռումինական։ Արծվի Բախչինյանի գիրքը ավելի շատ ճանաչողական բնույթի աշխատություն է։

Գրքի ստեղծման տեղեկատվական աղբյուր են եղել Երեւանի թանգարանների արխիվային նյութերը, հեղինակի հանդիպումները կինոգործիչների հետ, տարբեր երկրների օտարալեզու մամուլը, հանրագիտարանները եւ այլն։ Արծվի Բախչինյանն ասում է, որ գիրքը գրելու ընթացքում հետաքրքիր օրինաչափություն է նկատել՝ չկա կինեմատոգրաֆ ունեցող մի երկիր, կինոյի մի ժանր, որտեղ չլինի հայ կինոգործիչ։

ՆԱՐԱ ԵՓՐԵՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել