Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԿԱՐԿՈՒՏԸ ԳԱԼԻՍ Է ԲԱԶԵԻ՞ ՄԵՂՔՈՎ

Հուլիս 14,2004 00:00

ԿԱՐԿՈՒՏԸ ԳԱԼԻՍ Է ԲԱԶԵԻ՞ ՄԵՂՔՈՎ Օրերս իր ասուլիսում Ռազմական ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը խոսել էր նաեւ զինծառայողների շրջանում տարվող կուսակցական խաղերի մասին՝ նշելով մասնավորապես, հետեւյալը. «Մեկն ասում է բազե եմ, մյուսը՝ կաքավ եմ, թռչնաբուծական ֆաբրիկա՞ է, ինչ է8230»: Այս առիթով դիմեցինք Հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության նախագահ Արմեն Աշոտյանին՝ ճշտելու, թե արդյոք ունե՞ն տեղեկատվություն, որ, օրինակ, այս կամ այն բազեականը փորձի «վերխ վերցնել» մյուս զինծառայողների նկատմամբ: Նախ՝ ըստ Ա. Աշոտյանի, «բազե կոչվածն արդեն անիմա՛ստ է սկսում շահարկվել, արդեն հասնում է աբսուրդի, քիչ է մնում՝ կարկուտներն էլ նրանց վերագրվեն»: Ա. Աշոտյանը հարկ համարեց հիշեցնել, որ այդ բազե կոչվածը ՀՀ նախագահի ծրագիրն է եւ անցկացվում է նախագահի բարձր հովանու ներքո: «Հետեւաբար, այն կուսակցական ոչ մի պատկանելություն չունի, զուտ երիտասարդական նախաձեռնություն է, որին մասնակցում են ե՛ւ քաղաքականացված, ե՛ւ չքաղաքականացված, ե՛ւ նախագահին սատարող, ե՛ւ չսատարող անձինք»: Ի դեպ, նշվեց, որ բազեական է նաեւ Արամ Գասպարի Սարգսյանի որդին: Ինչ վերաբերում է բանակին, ապա «սահմանի վրա բոլորի առջեւ մեկ խնդիր է դրված: Իմ կարծիքով, բանակում բոլոր շեշտադրումները տարբեր են քաղաքական-հասարակական կյանքից: Մենք անցյալ տարի 3-4 անգամ այցելել ենք զորամասեր՝ իհարկե, առանց կուսակցական քարոզի, եւ նման բան չենք տեսել: Այդ ասվածները շահարկման են ծառայում: Իսկ եթե անգամ այդպիսի բան կա, դա նախեւառաջ հրամանատարների մեղքն է»: Ընդհանրապես, Արմեն Աշոտյանը մարդկանց կոչ է անում արհեստականորեն թշնամիներ չփնտրել եւ հասարակությունը չբաժանել ծառայածների ու չծառայածների, սափրագլուխների ու երկարամազների: «Առանց այն էլ բուռն գարուն ենք ապրել, ժամանակն է հանգստանալ»: Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել