Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԱՄԵՐԳԱՇԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Հուլիս 13,2004 00:00

ՀԱՄԵՐԳԱՇԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է Երեկ Կամերային երաժշտության տանը կայացավ Կոմիտասի անվան պետական քառյակի 80-ամյակին նվիրված համերգաշարի երկրորդ համերգը՝ ի հիշատակ Ավետ Գաբրիելյանի ծննդյան 105-ամյակի։ Առաջին անգամ էին հնչում Վիվալդիի երկու կոնցերտները՝ կիթառի եւ քառյակի համար (կիթառահար՝ Հակոբ Ջաղացպանյան) եւ կոմպոզիտոր Գարեգին Գրիգորյանի «Ռեքվիեմը»՝ նվիրված Կոմիտասի անվան քառյակին։ «Առավոտի» հետաքրքրությանը՝ գործող քառյակին ինչո՞ւ է նվիրվում ռեքվիեմ՝ մահերգ, քառյակի ղեկավար, պրոֆեսոր Էդուարդ Թադեւոսյանն ասաց. «Հեղինակը՝ վաղամեռիկ, շնորհաշատ կոմպոզիտոր Գարեգին Գրիգորյանը, հավանաբար կանխազգալով իր մոտալուտ մահը, ձոնեց ռեքվիեմ, որն այսօր նվիրում ենք տաղանդաշատ Ավետ Գաբրիելյանին»։ Մեր՝ «Նախատեսվո՞ւմ է պետական մակարդակով տոնել քառյակի 80-ամյակը» հարցին պարոն Թադեւոսյանը պատասխանեց. «92 թվականից մինչ այսօր մշակույթի նախարարությունը քառյակի հարցում ձեռնպահ էր, սակայն այս համերգաշարի ծախսերը նախարարությունը առաջին անգամ վերցրել է իր վրա։ Առաջին անգամ քառյակը ներգրավվել է մշակույթի նախարարության կողմից 2005թ. համերգային մեծամասշտաբ ծրագրում, որով նախատեսվում է համերգային շրջագայություն»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել