Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՏԱՏՈՒՆ» ՈՒ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԵՆԹԱԼԻՏԵՏԸ

Հուլիս 13,2004 00:00

«ՏԱՏՈՒՆ» ՈՒ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԵՆԹԱԼԻՏԵՏԸ Դաջվածքի արվեստը փորձում են «հայացնել» Երեւանում կազմակերպված Սթրիփ փառատոնից ու մեծ քթերի մրցույթից հետո հուլիսի 10-ին կայացած «Միսս Տատու» արտառոց չէր թվում, թեեւ բավականին յուրօրինակ երեւույթ է: Ի դեպ, ժյուրիի կազմում էին արվեստի հետ անմիջական կապ ունեցող մարդիկ՝ երգչուհի Շուշան Պետրոսյանը, դերասան Ռաֆայել Քոթանջյանը, միլանցի դիզայներ Կառլո Մանուկյանը եւ ուրիշներ: «Tatoo Art club»-ի տնօրեն Լիկա Մեսրոպյանը տեղեկացրեց, որ երկրորդ անգամ է Հայաստանում նման մրցույթ կազմակերպվում: «Դրսում ավելի հաճախ կազմակերպում են «Տատու» կոնֆերանս, «Տատու» ցուցահանդես, իսկ մենք հարմար գտանք մրցույթ անցկացնել»,- պատմեց նա: Մրցույթին մասնակցել է 23 աղջիկ, 12-ը «միսսերն» էին, մյուս 12-ը բոդի172արթ (նկարազարդում մարմնի տարբեր մասերին) էին իրենց վրա կրում, 23-րդ մասնակիցը կոնյակի շշի կերպար ուներ. ներկայացնում էր բոդի-արթ՝ «Արարատ» կոնյակի գործարանի (մրցույթի հովանավորն էր) ապրանքանիշով: Բոդի-արթը ներկայացնում էին միայն 2 տղա՝ մեկը ձուկ էր մարմնավորում, մյուսը երկվորյակ, մնացած նկարազարդ մարմինները կանացի էին: Այս տարի «Միսս Տատու» տիտղոսին են արժանացել Կարինե Գայամյանը եւ Գայանե Մանուկյանը: 2-րդ, 3-րդ տեղերը որեւէ մեկին չեն շնորհվել: Երկու հոգի հաղթող են ճանաչվել «Միսս բոդի172արթ» եւ «Լավագույն բոդի172արթ նկարիչ» նոմինացիաներում: Մրցանակը ոսկեջրած վրձնի տեսք ուներ: Գ. Մանուկյանի կարծիքով, «Միսս Տատուն» իր բնույթով տարբերվում է սովորական գեղեցկության մրցույթներից, քանի որ այստեղ գեղեցիկ մարմինն ու տատուի արվեստը ներկայացվում են իբրեւ մեկ ներդաշնակ ամբողջություն: «Տատու արթի» կազմակերպչական գծով տնօրեն Ինգա Տոնոյանը կես կատակ-կես լուրջ ասաց, որ իրենց ակումբի նպատակն է «հայացնել» «բոդի172արթը» եւ դաջվածքի արվեստը: «Տարիներ առաջ, երբ դաջվածքների մասին լսում էին, մարդիկ տարօրինակ զգացողություն էին ունենում: Կարծում էին տատուն բնորոշ է միայն ռոքերներին, կալանավայրերում անցկացրածներին կամ բանակում ծառայածներին: Մենք ուզում ենք ապացուցել, որ գեղեցիկ կնոջ մարմնին էլ է սազում այն»,- պարզաբանեց Ինգան: Կազմակերպիչները համոզված են, որ դաջվածքի արվեստը հազարամյակների վաղեմություն ունի, հատկապես ընդունված է եղել Հնդկաստանում, արաբական երկրներում ու Աֆրիկայում: Հետաքրքրվեցինք՝ ինչպես են վերաբերվում շրջապատում իրենց դաջվածքներին, մանավանդ տատուն հայկական մենթալիտետին ոչ հարիր երեւույթ է: «Կիրթ, կարդացած մարդիկ նորմալ են վերաբերվում: Ի դեպ, Հայաստանը նախկին խորհրդային հանրապետություններից ամենաուշն է յուրացնում տատուն: Հատկապես ծովափնյա հանրապետություններում այն ավելի տարածված է»,- ասաց Ինգան: Ըստ ակումբի ղեկավարների, քիչ չեն դեպքերը, երբ իրենց են դիմում ազգությամբ ոչ հայերը՝ պատվիրելով հայկական խաչքար կամ Հայաստանի լատինատառ անունը ներկայացնող դաջվածքներ: «Տատուի արվեստը խոր փիլիսոփայություն ունի, գոյություն ունեն դաջվածքներ, որոնք հաջողության թալիսմանի կամ բուժիչ նշանակություն ունեն,- բացատրեցին աղջիկները,- սիմվոլներ կան, որոնք չի կարելի մարմնի վրա պատկերել, դրանք ըստ հավատալիքի կարող են դժբախտություն բերել: Օրինակ, խորհուրդ չի տրվում մարմնի վրա սիրած տղայի կամ աղջկա անունը գրել, ասում են դա բաժանման խորհուրդ ունի»: Պարզեցինք, որ Հայաստանում մարմնի վրա դաջվածք ունենալ ցանկացողները 18-60 տարեկան մարդիկ են: Տղամարդիկ գերադասում են մուգ գույնի, փոքր172ինչ կոպիտ դաջվածքներ, աղջիկները՝ փոքրիկ թիթեռի կամ նուրբ ծաղկի տեսքով: Որքան էլ տարօրինակ է, 50-55 տարեկան կանայք էլ են ուզում ցուցադրել իրենց «դաջված» մարմինը, գտնում են, որ այդպես ավելի սեքսուալ ու հմայիչ տեսք ունեն: «Միսս տատուի» կազմակերպիչների պնդմամբ, հայերը երկչոտ են եւ կոմպլեքսավորված, ինչի պատճառով իրենք դժվարություններ են ունեցել մրցույթը կազմակերպելիս: «Միջոցառման օրը մասնակիցների կեսից ավելին չէր ներկայացել: Հենց այդ կոմպլեքսավորվածությունն է պատճառը, որ հայ տղամարդիկ գնում են ռուս կանանց մոտ»,- կատակեցին նրանք: «Tatoo Art club» ակումբի ներկայացուցիչներից տեղեկացանք, որ «դաջվածասերների» մեջ գերակշռում են բանկային ոլորտի աշխատողները, բժիշկներն ու մշակույթի մարդիկ: Պարզվում է, դաջվածավորներ կան նաեւ քաղաքական գործիչների մեջ։ Ափսոս, «Tatoo Art»172ի ներկայացուցիչները ձեռնպահ մնացին իրենց հաճախորդներին բացահայտելուց: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել