Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՀԵՏԱՄՆԱՑ ՄՈՏԵՑՈՒՄ»

Հուլիս 13,2004 00:00

«ՀԵՏԱՄՆԱՑ ՄՈՏԵՑՈՒՄ» Արձագանքելով ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության ընդդիմադիր անդամների այն հայտարարություններին, թե Ղարաբաղի հարցում իրենք համամիտ են Ստրասբուրգում Ռոբերտ Քոչարյանի արտահայտած տեսակետներին եւ նույնիսկ փորձել են այս հարցում յուրովի աջակցել նրան՝ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանն ասուլիսում ասել էր. «Չի կարող լինել Ղարաբաղի հարց եւ այլ հարցեր Հայաստանում: Եվ ուրեմն այլ հարցերում փորձել վարկաբեկել Հայաստանը, իսկ Ղարաբաղի հարցում իբր պաշտպանել նախագահի ելույթը եւ դիրքորոշումը: Նման բան չի լինում, որովհետեւ Հայաստանի վարկաբեկումը թուլացնում է երկիրը՝ վնասելով նույն Ղարաբաղի խնդրի լուծմանը: Եվ այստեղ խորամանկությունը ճանապարհ չէ»: ԵԽԽՎ-ում «Արդարություն» խմբակցությունը ներկայացնող Շավարշ Քոչարյանը մեր հարցին, թե չի՞ պատրաստվում հետեւելով այս խորհրդին՝ Ղարաբաղի հարցում Հայաստանի դիրքերը չթուլացնելու համար հրաժարվել իշխանությանը ներքաղաքական խնդիրների շուրջ քննադատելուց, պատասխանեց. «Արտահայտված մոտեցումը բնորոշ է ցանկացած անձի, որը չի հասկանում, թե ինչ է ժողովրդավարությունը, եւ որի համար նույնն են պետությունը եւ անձը: Մեր ամբողջ ցավը բխում է նրանից, որ պետական ու ազգային շահերը պայմանավորվում են որեւէ անձով: Նույն մոտեցումն է ցուցաբերել նաեւ Եվրոպայի խորհրդում մեր պատվիրակության ղեկավարը, ով աշխատում է հենց այն կառույցում, որն ուղղված է նման մոտեցումների դեմ: Սրանք հետամնաց մոտեցումներ են, որոնք բնորոշ են միայն հետամնաց երկրներին: Բայց, ցավոք, մեզանում Ռոբերտ Քոչարյանին սատարողներն առաջնորդվում են հենց այդ մոտեցմամբ, եւ նրանց միակ արդարացումն այն է, թե սատարում են ոչ թե անձին, այլ իբր երկրին եւ ազգային շահերին: Իսկ իրականում հենց նման եւ հակաժողովրդավարական այլ մոտեցումներն են վտանգում ե՛ւ մեր երկրի ապագան, ե՛ւ Ղարաբաղի հարցը»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել