Լրահոս
Օրվա լրահոսը

Էջեր հայ ժօղովրդի հերօսական անցեալից

Հուլիս 10,2004 00:00

Էջեր հայ ժօղովրդի հերօսական անցեալից Փօխադրութեան տէքստ՝ միջին դասարանցիների համար Այդ օրերին իրադարձութիւնները զարգանում էին սրընթաց եւ կատաղի արագութեամբ. զօրօրինակ՝ երբ Արարքցեանն ու միւսները հրաժարական տուեցին եւ յայտարարուեց, որ նիստը վարելու է աւագագոյն երեսփոխանը, եւ մինչ Գրիգոր Աւագեան կաճապարեր տուն, որպեսզի բերեր ու ներկայացներ յուր ծննդականը, այդ ընթացքում Ֆադեյ Սարգիսեան, իրեն չկօրցնելով, շտապով զբաղեցրեց նախագահողի աթոռը։ Նոյն այդ ընթացքում Ջեմմա անուանեալ իգական սեռի մի երեսփոխան, բազմամարդ հերթը խախտելով, սահուն քայլերով ու աննշմար սօղոսկեց երկրապահների շարքերը, եւ հերթը խախտելու համար ոչ ոք նրան չկշտամբեց, քանզի այն ժամանակներում հայոց մէջ իգական սեռի յանդէպ դեռեւս յարգանք գոյութիւն ուներ։ Բայց սա թիւր կարծիք է, քանզի երբ փօխարքա Քօչարեան ազատ արձակեց դաշնակցական գործիչներ Վահանին եւ Հրանդին, մտքով իսկ չանցկացրեց, որ սոյն հրովարտակով ուժգին խփում է «Առավօտի» լրագրող Աննա Իսրայէլեանի գործին։ «Առավոտ», 13.02.98թ. Եվ երբ վերեւներում լարուածութիւնը հասաւ գագաթնակետին, շատերը, մտածելով, որ աչօկ հաւաքելու համար առիթ է ներկայացել, ներքաշուեցին գործողութիւնների մէջ, իսկ ոմանք էլ ակտիւորեն սպասում էին, մտածելով, թէ՝ սա ընդամենը խաղ է, եւ նախագահը երբեւէ հրաժարական չի տա։ Իսկ ժօղովուրդը մտածում էր հետեւեալ կերպ. եթէ այս ամենը խաղ չէ, ապա կնշանակի, որ սրանք անասելի դաժան են միմեանց նկատմամբ, իսկ եթէ այս բօլորը սօսկ խաղ է, ապա կնշանակի՝ Վահրամ Փափազեանը ղալաթ է արել սրանց համեմատութեամբ, եւ ուրեմն շատ ճիշտ են ասում, որ մէր թատրոնը երկու հազար տարվա պատմութիւն ունի։ Եվ այս ամենը տեղի էր ունենում բօլորի աչքի առաջ, Սուքիասեանների ժամանակաշրջանում։ «Առավոտ», 14.02.98թ. Երբ փետրուարին հայոց արքան գահընկեց եղեւ, ժօղովուրդը եռանդուն սկսեց պատրաստուել արքայից նօր ընտրութիւններին, որպէսզի ազատ եւ արդար ընտրութիւնների միջօցով որոշուի թէ՝ ով պիտի Վազգէն եւ Սերժ Սարգիսեանների մօտ որպէս արքա աշխատի։ Եվ հայոց աշխարհում վէրստին աշխոյժ իրարանցում սկսուեց, եւ արքայական գահի գլխաւոր հաւակնորդներն էին Քօչարեան Ռօբէրտը, Դէմիրճեան Կարէնը եւ վէրստին Մանուկեան Վազգէնը, որին վէրստին ստուէրի պէս հետեւում էր ստուէրային Սօցապ նախարար Արշակ Սադօյեանը։ «Առավոտ», 25.02.98թ. Եվ երբ փետրուարին ժօղովուրդը եռանդուն սկսեց պատրաստուել արքայական նօր ընտրութիւններին՝ արքայական գահի հաւակնորդները նախընտրական շտաբներ կազմեցին, որպէսզի աչալուրջ հսկեն ընտրութիւնների արդար եւ ազատ ընթացքը։ Եվ երբ Քօչարեանի մամլո գօրծերի շտաբի պետ Աղուան Վարդանեանն ազատել տուեց Քէրթողների միութեան քէրթական ֆօնդի 3 (երեք)՝ սէնեակները եւ սոյն սէնեակներից քէրթական ֆօնդի տնօրեն Իգնատին վիգնատ արեց, ժօղովուրդն իսկոյն հասկացաւ, որ արդեն կատարել է իր ազատ եւ արդար ընտրութիւնը, եւ Աղուանի պաշտպանեալն արդէն իսկ հաղթել է, քանզի տասը տարի առաջ էլ հաղթողների շտաբը տեղակայուած էր եղել Քէրթողների միութիւնում։ «Առավոտ», 26.02.98թ. Եվ երբ Արցախում հայրենեաց տարածքներն ազատագրուեցին, եւ հաստատուեց մեր Պատմահոր այն միտքը, թէ՝ հայերը քաջ ժօղովուրդ* են, ամբողջ աշխարհը խառնուեց իրար, եւ Ժիրինովսկին, Լեբեդն ու միւսները հասկացան, որ իրենց վիճակը փաստօրէն կախուած է Արցախի վիճակից, եւ միայն Քլինթօնն էր, որ համառորեն փօրձում էր չհասկանալու տալ սոյն հանգամանքը եւ համառորեն փօրձում էր շրջանցել հայոց երկրապահի կարծիքը։ Կատակը՝ կատակ, բայց աշխարհի վիճակն այնքան էր սրուել, որ «Առաւօտ» թէրթի 16-րդ էջի պատմիչը շարունակաբար մտքի մէջ մտմտում ու քթի մէջ քրթմնջում էր հետեւեալը. «Եթէ կռիւ չլինի եւ բարով-խերով սաղ մնան՝ ա՜յ թէ գրելու թեմաներ կլինե՜ն»։ * տես՝ «ԾՏՌրպռ ղՏՐպվրՍՌռ», ժՐպՉՈվ, 1974, րՑՐ 47 «Առավոտ», 27.02.98թ. Եվ երբ փետրուարին հայոց արքան հրաժարական տուեց, ամբօղջ ընդդիմութիւնը մէկ մարդու պէս վէրադարձավ Ազգային ժօղով, եւ Արա Սահակեանին փօխարինած Յեուրի Բախշեանը մէծ սիրով չորրորդ խօսափօղը բախշեց Սադօյեանին։ Բօլորն այնտեղ էին, բօլորը, միայն Լեւոնը չկար, եւ Սադօյեանի վերադարձը ամենեւին էլ անառակ որդու վերադարձը չէր, եւ նա (Արշակը) բօլորովին էլ անառակ չէր, այլ՝ առակաւոր, քանզի մէր Տէր Փրկչի պէս սիրում էր ժօղովրդի հէտ առակներով խօսել։ «Առավոտ», 28.02.98թ. ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել