Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՌՈՒԶԱՆԻ «ԴԱՏԱՎՃԻՌԸ»

Հուլիս 09,2004 00:00

ՌՈՒԶԱՆԻ «ԴԱՏԱՎՃԻՌԸ» Երեկ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ «Առավոտ» թերթի լրագրող Ռուզան Մինասյանի «Դատավճիռ հանուն Հայաստանի Հանրապետության» գրքի շնորհանդեսը, որի մասին տեղեկացրել էինք կանխավ: «Տողատակում ցանկացել եմ ասել, որ եթե ուզում ես ճանաչել երկիրը, տես, թե ինչպիսի դատավճիռներ են ընդունվում հանուն այդ երկրի անվան»,- ասաց հեղինակը: Փաստաբանների միջազգային միության նախագահ Տիգրան Տեր-Եսայանի կարծիքով՝ Ռ. Մինասյանի «Դատավճիռը» կարող է լինել սեղանի գիրք ոչ միայն ուսանողների, այլեւ փաստաբանների համար: Փաստաբան Տիգրան Ջանոյանը նկատեց, որ իրավական թեմաներով գրող լրագրողը գրքում տեղ գտած հոդվածներում փորձել է ցույց տալ, որ «արդարադատությունը իսկապես, մեղմ ասած, մի փոքր դուրս է եկել խորհրդակցական սենյակներից ու տեղափոխվել այլ հարթություն»: «Տեղեկատվության ազատության պաշտպանության կենտրոնի» տնօրեն Շուշան Դոյդոյանը, որ գրել է «Դատավճիռ հանուն Հայաստանի Հանրապետության» գրքի առաջաբանը, նշեց. «Գիրքը մի քանի հարյուր հերոսների ճակատագրերի ու անարդարությունների շղթայի հանդեպ եղած՝ Ռուզանի ընդվզման մասին է… Ի տարբերություն իր գործընկերների, Ռուզանը ընտրել է այն դատավարությունները, որոնք առանձնապես հասարակական հնչեղություն չեն ունեցել, փոխարենը գրել է սովորական մարդկանց մասին»: Շնորհանդեսին ներկա էին իրավական ոլորտի ու մամուլի ներկայացուցիչներ: Միջոցառման ավարտին Ռուզանին հանձնվեց «Ռուզան» անունով կոնյակ, իսկ փաստաբանները ցանկություն հայտնեցին, ի նշան ջերմ բարեկամության, լուսանկարվել լրագրողների հետ։ Տարօրինակ համերաշխություն, որ չես հանդիպի դատարաների դահլիճներում։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել