Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Լեւոնն իմ նախագահն է»

Հուլիս 09,2004 00:00

«Լեւոնն իմ նախագահն է» Հարցազրույց «Շամիրամ» հասարակական-քաղաքական կազմակերպության համանախագահ Շողեր Մաթեւոսյանի հետ: – Որքանո՞վ են իրական 1995 թվականի ԱԺ ընտրության արդյունքները, որոնց որպես հետեւանք «Շամիրամը» ԱԺ 8 տեղ ստացավ։ – Իրական էր այնքանով, որքան որ իրական եւ կայացած էր մեր հասարակությունը, եւ կեղծված ուղիղ այնքան, որքան որ է կեղծիքն ու երեսպաշտությունը հասարակության մեջ։ Նույն պատկերը կլինի եւ այսօր, եւ 5 տարի հետո՝ հաջորդ նախագահական ընտրություններին։ Ոչ ազատ հասարակությունը միշտ էլ հանդուրժելու է անարդարությունը։ – «Առավոտին» հայտարարել էիք, որ Վանո Սիրադեղյանի հետ կգնաք թեկուզ դժոխք։ Այժմ նա ընդդիմություն է, շարունակելո՞ւ եք հետեւել նրան։ – Միայն Վանո Սիրադեղյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ է, որ կարելի է հանդուրժել քաղաքականությունը որպես կատեգորիա՝ իր բոլոր դրական եւ բացասական կողմերով։ – «Շամիրամի» հաջորդ «Նախագահը՝ նախագահ» կարգախոսն այս անգամ հնարավոր է փոխվի «Վարչապետը՝ նախագահ» կարգախոսով։ – Հնարավոր չէ, քանի որ մենք ընտրել ենք ազատ աշխատաոճ, համակրանքներն ու հակակրանքները կարող են արտահայտվել իրենց անունից, բայց ոչ կուսակցության։ – Այսինքն՝ «Շամիրամը» դե-ֆակտո դադարո՞ւմ է գոյություն ունենալ։ – Նախընտրական շրջանում՝ այո։ – Իսկ գուցե 40 օրով դառնում եք ընդդիմությո՞ւն։ – Ընտրություններն ու դրանց արդյունքները ցույց կտան։ Գուցե Հայաստանում ֆաշիզմ հաստատվի կամ սկսվի քաղաքացիական պատերազմ՝ իր բոլոր հետեւանքներով։ Այդ դեպքում, կարծում եմ, անլուրջ կլինի խոսել դիմության կամ ընդդիմության մասին։ – Իսկ հնարավո՞ր է, որ «Շամիրամը» դադարի գոյություն ունենալուց։ – Իսկ ինչո՞ւ ոչ։ Ամեն ինչ էլ հնարավոր է։ – Ինչո՞ւ եք այդքան հոռետես։ – Ամբողջ մամուլը դարձել է վախկոտ եւ իշխանամետ։ Քաղաքական բոլոր ուժերն ու գործիչներն առանց հիմնավոր պատճառի պաշտպանում կամ երդվում են թեկնածուներից որեւէ մեկին։ Որեւէ մեկին ձայն տալու համար հարկավոր է նրան մինչեւ ուղնուծուծը ճանաչել։ Ծրագրեր չեն ներկայացնում, բայց հավատարմության երդումներն այլեւս տրված են։ – Ի դեպ, ինչո՞ւ չի տպագրվում «Չորրորդ իշխանություն» շաբաթաթերթը։ – «Չորրորդ իշխանությունը» չի կարող իրեն անորոշ կամ կիսաազատ պահել։ Բայց ես այսօր որեւէ երաշխիք չունեմ, որ ազատ լինելու դեպքում հարվածի տակ չեմ դնի խմբագրակազմին։ Իսկ կիսադեմոկրատական թերթ չեմ տպագրի։ – Ձեր մտավախությունները կոնկրետ հի՞մք ունեն։ – Թավշյա հեղաշրջումները գաղտնի եւ թաքուն հեռանկարներ են ենթադրում։ «ՉԻ»-ին ոչ մի բացահայտ սպառնալիք չի եղել եւ չի էլ լինի, բայց ես ավելի շատ վախենում եմ թաքուն եւ էժան դավերից։ – Ի՞նչ կոնկրետ հարցեր են քննարկվել «Շամիրամի» եւ վարչապետի հանդիպման ժամանակ։ – Հետաքրքրվել ենք, թե ով է լինելու վարչապետը, եթե վարչապետը նախագահ դառնա։ Ի՞նչ կառուցվածքային փոփոխություններ են լինելու։ – Ի՞նչ պատասխանեց վարչապետը։ – Որքան հիշում եմ, խուսափեց։ – «Շամիրամը» խոստացա՞վ պաշտպանել վարչապետի թեկնածությունը։ – Ոչ։ «Շամիրամը» ոչ մի հայտարարության տեքստ չփոխանցեց վարչապետին։ – Ո՞ւմ օգտին է քվեարկելու Շողեր Մաթե ւոսյանը։ – Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ 5 տարի հետո։ ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ «Առավոտ», 20.02.98թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել