Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԱՐԱԶԱՏ ՊԱՏԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Հուլիս 02,2004 00:00

ՀԱՐԱԶԱՏ ՊԱՏԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ Պորտուգալիայի ազգային հավաքականը կիսաեզրափակիչում 2:1 հաշվով հաղթելով Հոլանդիայի թիմին՝ պատմության մեջ առաջին անգամ հասավ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ: Դժվար էր ենթադրել, որ պորտուգալացիները առաջնության հենց մեկնարկային հանդիպումում հույների հետ դժգույն խաղ ցուցադրելուց հետո, որում պարտվեցին 1:2 հաշվով, ի վիճակի կլինեն հասնել նման հաջողության: Չմոռանանք որ Պորտուգալիան որպես կազմակերպիչ երկիր չի մասնակցել նաեւ ընտրական մրցաշարին: Սակայն բրազիլացի մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարիի կոլեկտիվը խաղից խաղ բարձրացնելով մակարդակը՝ հասավ իր հայրենակիցների երազանքների նախավերջին աստիճանին: Եվ եթե Պորտուգալիան նվաճի Եվրոպայի չեմպիոնի կոչումը, Սկոլարին կդառնա միակ մարզիչը, որը կարողացել է իրար հետեւից երկու տարբեր հավաքականների դարձնել աշխարհի (Բրազիլիա) ու Եվրոպայի չեմպիոն: Հոլանդացիների հետ հանդիպման 26-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուն անկյունայինի խաղարկումից հետո պորտուգալացիների խաղային եւ տարածքային առավելությունը վերածեց նյութականի: Ընդմիջումից հետո Մանիշեն տուգանային հարվածով բացառիկ գեղեցկության գոլի հեղինակ դարձավ՝ կրկնապատկելով հաշիվը: Եվս հինգ րոպե անց դաշտի տերերը խփեցին նաեւ երրորդ գոլը, բայց8230 սեփական դարպասը: Մրցակցի վտանգավոր գրոհին դիմակայելիս սխալվեց Անդրադեն: Դրանից հետո հոլանդացիների համար հիմնական ժամանակում պարտությունից խուսափելու եւ գլխավոր իրադարձությունները լրացուցիչ ժամանակ տեղափոխելու հեռանկարներ բացվեցին: Սակայն բոլոր ջանքերն ապարդյուն անցան, ու նրանք նույնպես վերածվեցին հանդիսականի: Երեկ ուշ երեկոյան կայացավ կիսաեզրափակիչի երկրորդ հանդիպումը, որում եզրափակիչի երկրորդ ուղեգիրը վիճարկում էին Հունաստանն ու Չեխիան: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել