Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՎԵՐԱՔՆՆԻՉՆ ԷԼ ՎԵՐԱԿԱՆԳՆԵՑ

Հունիս 30,2004 00:00

ՎԵՐԱՔՆՆԻՉՆ ԷԼ ՎԵՐԱԿԱՆԳՆԵՑ Հունիսի 28-ին վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց առաջին ատյանի դատարանի վճիռը՝ Երեւանի պետկրկեսի տնօրեն Սոս Պետրոսյանին (որ ազատվել էր աշխատանքից Հ. Հովեյանի՝ մշակույթի նախարար դառնալուց հետո ու փոխարինվել ՕԵԿ անդամով) զբաղեցրած պաշտոնում վերականգնելու մասին։ «Հովիկ Հովեյանին խորհուրդ կտայի հաջորդ անգամ ավելի պրոֆեսիոնալ փաստաբան գտնել։ Իմանալով, որ իմ պահանջն արդար է ու դատը շահելու հնարավորությունը՝ մեծ, մշակույթի նախարարը ինչ-որ մարդիկ էր գտել, որպեսզի քրքրեն իմ մեկ տարվա՝ տնօրենի գործունեությունը ու ֆինանսական, տնտեսական սխալներ գտնեն։ Եվ գտել էին այդպիսի «սխալներ», դեռ մի բան էլ ավելի՝ ներկայացրել դատախազություն։ Դրանցից մեկն այն էր, որ ես անցյալ տարվա մայիսին Ֆրանկֆուրտից Երեւանի կրկես եմ հրավիրել ինձ՝ Սոս Պետրոսյանին ու Վիկտորյա Պետրոսյանին եւ յուրաքանչյուր ներկայացման համար վճարել 25 դոլար։ Այնքան անտեղյակ են, չգիտեն, որ Սոս Պետրոսյանը ոչ թե ես եմ, այլ որդիս, իսկ Վիկտորյան՝ հարսս։ Այո, ես հրավիրել եմ Սոս եւ Վիկտորյա Պետրոսյաններին, որոնք Մոնտե Կարլոյի կրկեսային փառատոնում գրավել էին առաջին տեղը, ունեին բազմաթիվ հրավերներ, բայց եկան սիմվոլիկ գումարով աշխատելու հայրենիքում»։ Ի դեպ, նորանշանակ ՕԵԿ-ցի տնօրեն, ոչ մասնագետ Անդրեաս Սրապյանը ներկայումս մի խումբ կուսակիցների հետ (հաշվապահ, ադմինիստրատոր, բանվորներ) զբաղված է իրենց աշխատասենյակների վերանորոգմամբ։ Ընդ որում, այն գումարով, որ կրկեսը տնտեսել է Սոս Պետրոսյանի շնորհիվ, քանի որ հենց նրա տնօրեն եղած տարում է առաջին անգամ կրկեսը շահույթով աշխատել։ Գ. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել