Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հիշատակի խոսք

Հունիս 30,2004 00:00

Հիշատակի խոսք Կյանքից հեռացավ հանրապետության վաստակավոր արտիստ, սիրված երգիչ Գեորգի Մինասյանը։ Դժվար է նույնիսկ պատկերացնել, որ նրա կատարմամբ այլեւս չեն հնչի նոր երգեր, մինչդեռ արվեստագետը լի էր ստեղծագործական ավյունով ու բազում ծրագրերով։ Վերջերս մի անասելի տխրություն կար նրա աչքերում, նաեւ երկփեղկված կարոտ … Գեորգի Մինասյանը ծնվել է 1942 թվականին, Սոչիում, սովորել է Մոսկվայի կոնսերվատորիայում եւ պետական թատերական ինստիտուտի օպերետայի բաժնում։ Ավարտելուց հետո աշխատանքի է անցել Կրասնոդարի Օպերետայի թատրոնում, ապա Մոսկվայում՝ որպես «Մոսկոնցերտ»172ի մենակատար, համերգներով հանդես գալով Խորհրդային Միության հանրապետություններում։ 1972 թվականին, ամուսնանալով, տեղափոխվում է Երեւան եւ ընդունվում ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախումբ՝ որպես մեներգիչ։ Գեորգի Մինասյան արվեստագետի համար հայ կոմպոզիտորների հետ համագործակցությունը ստեղծագործական նոր էջ է բացում։ Նրա համար երգեր են գրել Ալ. Աճեմյանը, Ռ. Ամիրխանյանը, Ալ. Հեքիմյանը, Ա. Բաբաջանյանը եւ ուրիշներ։ Որոշ ժամանակ անց Գեորգի Մինասյանը հանդես եկավ որպես «Հայհամերգի» մեներգիչ՝ ստեղծելով սեփական գործիքային անսամբլ։ Հաճախակի ելույթներ էր ունենում Հայաստանի պետական էստրադային նվագախմբի հետ, որը ղեկավարում էր Կոնստանտին Օրբելյանը։ 90-ականների սկզբին տեղափոխվում է ԱՄՆ։ Այնտեղ Կ. Օրբելյանի հետ համագործակցության արդյունքում ծնվում են բազմաթիվ նոր երգեր, այդ թվում՝ «Փառք մեր ազգության» երգը, որը սփյուռքահայության յուրատեսակ հիմնն է դառնում։ Իսկ Գեորգի Մինասյանն իր կատարումով ԱՄՆ-ի «Armenian Music Award» երգի ամենամյա փառատոնի տարվա լավագույն երգչի տիտղոսին է արժանանում։ 2001 թվականին սիրված երգիչը կրկին հայրենիքում էր. այս անգամ մասնակցելու Առնո Բաբաջանյանի 80-ամյա հոբելյանին նվիրված համերգ172 հանդիսություններին։ Գեորգի Մինասյան երգչի, պայծառ անձնավորության հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում։ ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունՀՀ հանրային ռադիո «Առնո Բաբաջանյան» բարեգործական հիմնադրամԳեորգի Մինասյանի հոգեհանգիստը եւ վերջին հրաժեշտը տեղի կունենա Արամ Խաչատրյանի անվան համերգային մեծ դահլիճում՝ հուլիսի 1172ին, ժամը 12-14172ը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել