Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԱՆՇԱՌ» ԱՐԻՈՒԹՅՈՒՆ

Հունիս 30,2004 00:00

«ԱՆՇԱՌ» ԱՐԻՈՒԹՅՈՒՆ Մեր մտավորականները, քաղաքական ու հասարակական գործիչները շատ խիզախ մարդիկ են: Երբ տեսնում են մի բացասական երեւույթ, չեն լռում, իրենց ձայնն են բարձրացնում հանուն արդարության: Օրինակ, դուրս են գալիս եթերային կամ թերթային «հարթակ» եւ կուրծք են ծեծում՝ «ես ընդդիմադիր եմ, ես պահանջում եմ ԱԺ լուծարումը»: Կամ՝ «ես հերոս եմ, ես խստորեն խարազանում եմ Արթուր Բաղդասարյանին»: Իրականում ԱԺ-ին, կոալիցիային, նրա անդամ կուսակցություններին կամ կառավարությանը քննադատելը շատ անմեղ եւ անվնաս զբաղմունք է: Հայաստանում հարաբերականորեն «վտանգավոր» է միայն երկու բան՝ Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին «կպնելը»: Հիմա էլ մեր գործիչների քաղաքացիական արիությունը, խիղճը եւ մնացած լավ-լավ բաները արթնացել են սոցիալական քարտերի առիթով: Հնարել են ինչ-որ շինծու, կիսամիստիկ, դատարկ մի խնդիր եւ սկսել են «հերոսական» շարժումը սատանայի դեմ: Չափազանց անվտանգ «արիություն» է, քանի որ «պոչավորը», ի տարբերություն վերոհիշյալ երկու անձանց, որեւէ վարչական կամ տնտեսական լծակ չունի եւ, հետեւաբար, պաշտոնից ու փողից ոչ մեկին չի զրկի: Շատ լավ առիթ է հիշեցնել սեփական գոյության մասին՝ որպես «մարդկանց համարակալման դեմ» պայքարող անխոնջ մարտիկ: Որտե՞ղ էին այդ քաղաքացիական սխրագործները, երբ ընտրությունների ժամանակ խուրձերով քվեաթերթիկ էին լցնում, ապրիլի 13-ի գիշերը Բաղրամյան պողոտայում մարդկանց էին կոտորում կամ ոստիկանին դատարկ շշով խփելու համար երիտասարդին 1,5 տարվա ազատազրկման էին դատապարտում: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել