Լրահոս
Օրվա լրահոսը

ՑՈՒՅՑԵՐՆ ԱՐԴՅՈՒՆՔ ՏՎԵՑԻՆ

Հունիս 26,2004 00:00

ՑՈՒՅՑԵՐՆ ԱՐԴՅՈՒՆՔ ՏՎԵՑԻՆ

Թոշակառու զինծառայողների գրեթե հինգ տարի տեւած բողոքը երեկ դրական
լուծում գտավ՝ կառավարության որոշմամբ հուլիսի 1-ից կհավասարվեն մինչեւ 1999թ.
եւ դրանից հետո թոշակի անցած զինծառայողների կենսաթոշակները։ Հիշեցնենք,
որ ցայսօր մինչեւ 1999թ. թոշակավորվածները ստանում էին մի քանի հազար դրամով
ցածր թոշակ (չափը կախված էր կոչումից, ստաժից եւ այլն)։ Իշխանությունները
դա պատճառաբանում էին այսպես. «Դուք ծառայել եք խորհրդային երկրին»։
Կառավարությունը երեկ հաստատել է սոցիալական քարտերի կիրառման կարգը։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հուլիսի 1-ից քարտ չունեցողները նույնպես կստանան թոշակ, նպաստ ու աշխատավարձ։ Քարտավորման վերջնաժամկետ է սահմանվել ընթացիկ տարվա վերջին օրը։ Մինչեւ օգոստոս քարտ կստանան հայտ ներկայացրած 1600000 մարդ, որոնցից 900 հազարն արդեն ստացել է։ Բազմիցս տեղեկացրել ենք, որ սկսվել եւ շարունակվում է սոցիալական քարտերի պարտադիր կիրառման դեմ ստորագրահավաք, որին մասնակցել են 50 հազարից ավելի չափահաս քաղաքացիներ։ «Օրենքի կիրառման կարգում կա՞ որեւէ կետ նրանց վերապահումով մոտենալու մասին»,- մեր հարցին երեկ ճեպազրույցի բանախոս, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանը բացասական պատասխան տվեց, հավելելով, որ օրենքն ընդունված է, կարգը՝ նույնպես, եւ այն վերաբերում է բոլոր քաղաքացիներին։ Նախարարը տեղեկացրեց, որ Հայ առաքելական եկեղեցու բարձր դասը երկուշաբթի օրվանից սկսած կներկայացնի սոցիալական քարտեր ստանալու հայտեր։ Նաեւ՝ որ կրոնական փոքրամասնություններից բողոքներ չեն եղել։ «Ոչ մի քարտի համար չի պարունակում չարչրկված երեք 6 թիվը։ Ինչ վերաբերում է անձի մասին տեղեկությունների բացահայտ տարածմանը, ապա բոլոր տվյալները մնում են կազմակերպությունների տեղեկատվական բազաներում, քարտն ընդամենը գործիք է, որը կիրառվում է տեղեկատվության փոխանակման համար»,- պարզաբանեց նա։

ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել