Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՐԱԺԱՐՈՒՄ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐԻՑ

Հունիս 17,2004 00:00

ՀՐԱԺԱՐՈՒՄ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐԻՑ «Հանրապետության» քաղխորհրդի անդամներ Արամազդ Զաքարյանը եւ Լյովա Եղիազարյանը, որոնք ծանուցագիր էին ստացել Կենտրոնի դատախազության քննիչ Արիս Բարսեղյանից, երեկ ներկայացել են դատախազություն: Հիշեցնենք, որ նրանք մեղադրվում են դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու մեջ: Լյովա Եղիազարյանը պատմեց. «Գնացել էի իմ պաշտպանի հետ: Լրացուցիչ հարցաքննություն չեղավ, քանի որ հրաժարվեցի որեւէ ցուցմունք տալ: Հայտարարեցի, թե իմ նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում եւ պահանջում եմ, որ այս քրեական գործը կա՛մ կարճվի հանցակազմի բացակայության հիմքով, կա՛մ ուղարկվի դատարան, որ ես կարողանամ հրապարակավ պաշտպանվել»: Արամազդ Զաքարյանը եւս հրաժարվել է ցուցմունք տալ, նույնպես հայտարարելով, թե իրենց ներկայացված մեղադրանքն «ապօրինի իշխանությունների կողմից քաղաքական պատվեր է, մեր քաղաքական հայացքների, համոզմունքների եւ տեսակետների արտահայտման դեմ ահաբեկչություն»: Անդրադարձավ նաեւ այս գործի իրավական ոդիսականին. «Չնայած դատախազության որոշումը կար գործը հանցակազմի բացակայության հիմքով կարճելու վերաբերյալ՝ այժմ ընդհանուր գործի մի մասն առանձնացրել ու նորից նախաքննություն են սկսել»: Ի դեպ, Արամազդ Զաքարյանի պաշտպան Սեդա Սաֆարյանն այսօր միջնորդություն է ներկայացնելու նույն բովանդակությամբ, որ իր պաշտպանյալի վերաբերյալ գործը կարճվել է, իսկ եթե մաս է անջատվել, ապա այն պետք է ուղարկվեր դատարան կամ նույնպես կարճվեր: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել