Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՐԿԻՆ ՆԱՀԱՆՋ

Հունիս 10,2004 00:00

ԿՐԿԻՆ ՆԱՀԱՆՋ Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարն սկսվելու շեմին ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միությունը (ՖԻՖԱ) հրապարակեց ազգային հավաքականների վարկանիշային դասակարգման հունիս ամսվա ցուցակը: Առաջին եռյակը փոփոխության չի ենթարկվել: Բրազիլիայի հավաքականը շարունակում է մնալ լավագույնն աշխարհում: Նրան հաջորդում են Ֆրանսիան եւ Իսպանիան: Առաջատարների տասնյակում երկու աստիճան վեր է բարձրացել Մեքսիկան, որն այժմ զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը: Միանգամից երեք երկիր՝ Արգենտինան, Հոլանդիան եւ Թուրքիան գործակիցների հավասար քանակով բաժանում են 5-րդ տեղը: Գերմանիան եւ Իտալիան նույնպես մեկ քայլ առաջ են գնացել եւ համապատասխանաբար 8-րդն ու 10-րդն են: Իսկ ահա ԱՄՆ-ը նահանջել է՝ հայտնվելով 9-րդ հորիզոնականում: Ինչ վերաբերում է Հայաստանին, մեր ընտրանին մայիս ամսվա համեմատ դիրքերը զիջել է չորս կետով եւ 116-րդն է: ԱՊՀ երկրների հավաքականները ցուցակում զբաղեցնում են այսպիսի տեղեր. 31.Ռուսաստան, 53. Լատվիա, 71.Ուկրաինա, 75.Էստոնիա, 83.Ուզբեկստան, 86.Բելառուս, 90. Թուրքմենստան, 102.Վրաստան, 108.Մոլդովա, 110. Լիտվա, 112.Ադրբեջան, 136.Տաջիկստան, 140.Ղազախստան, 158.Ղրղըզստան: Կարծում ենք, որ ֆուտբոլասերներին կհետաքրքրի նաեւ, թե ՖԻՖԱ-ի ցուցակում ի՞նչ տեղեր են զբաղեցնում Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի մասնակից երկրները: Դրանք ներկայացնում ենք ըստ վիճակահանության ենթախմբերում հատկացված խմբերի: A խումբ. Ռուսաստան՝ 31 Պորտուգալիա՝ 22 Իսպանիա՝ 3 Հունաստան՝ 35 B խումբ. Շվեյցարիա՝ 47 Խորվաթիա՝ 20 Ֆրանսիա՝ 2 Անգլիա՝ 13 C խումբ. Շվեդիա՝ 18 Իտալիա՝ 10 Դանիա՝ 15 Բուլղարիա՝ 40 D խու մբ. Չեխիա՝ 11 Լատվիա՝ 53 Հոլանդիա՝ 5 Գերմանիա՝ 8

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել