Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՐՏԱՎՈ՞Ր ԵՆՔ

Հունիս 08,2004 00:00

ՊԱՐՏԱՎՈ՞Ր ԵՆՔ

Մարդու իմունային անբավարության վիրուսով աշխարհում ամեն րոպե վարակվում
է 11 մարդ: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարող կազմակերպությունների հանրապետական
կենտրոնի անդամները պնդում են, որ համաճարակի աճի տեմպերի առումով մեր տարածաշրջանն
առաջինն է ողջ աշխարհում:
1988-ից մինչ 2004-ի հունիսի 1-ը Հայաստանում գրանցվել է 271 վարակակիր: Հունիսի 5-ին «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ի եւ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպվել էր միջոցառում՝ ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակը հավերժացնելու նպատակով: ՀԿ համանախագահ Հովհաննես Մադոյանը նշեց, որ այս ծրագիրը մի յուրօրինակ փորձ է՝ եւս մեկ անգամ ցույց տալու վարակի առկայությունն ու ազդեցությունը հասարակության վրա: Հատկանշական է այն, որ ՀՀ-ում ՄԻԱՎ վարակի փոխանցման հիմնական ուղին թմրամիջոցների ներարկային օգտագործումն է: Այդ միջոցով բոլոր վարակվածները տղամարդիկ են, որոնց մի մասը ժամանակավոր բնակվել ու հավանաբար վարակվել են ՌԴ-ում եւ Ուկրաինայում: Միջոցառումը կարեւորվում էր նաեւ նրանով, որ այն ավելի շուտ ՁԻԱՀ-ից վարակվածների հիշատակի «Քվիլթ» էր: «Քվիլթի» ծրագիրը եկել Է ԱՄՆ-ից: Այն նշանակում է լաթերից կարված ծածկոց: Քանի որ համաճարակի սկզբից ՀՀ-ում գրանցվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների մահվան 39 դեպք, միջոցառման ընթացքում այդքան կտորներից մի ծածկոց կարվեց: Այն այսուհետեւ ցուցադրվելու է մարդկանց առողջության պահպանմանը նվիրված բոլոր միջոցառումներին: Հետաքրքիրն այն էր, որ վերջում Հ. Մադոյանն անիմաստ համարեց այսօրինակ միջոցառումների, ծրագրերի կազմակերպումը, քանի որ այսպես, թե այնպես՝ բոլորս պարտավոր ենք հարգել զոհերին ու բնակչությանը ցույց տալ վարակի վտանգը:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ
Ոչ մի տրամաբանական բացատրություն չստացան մեր հարցումներն
այն մասին, թե ինչու պետք է հավերժացնենք ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակը կամ
ինչու ենք պարտավոր հարգել այդ հիվանդության զոհերին։ Ինչպես Հ. Մադոյանն
է նշում, վերջապես, նրանք թմրամիջոցը հանուն պետության կամ հասարակության
չեն ներարկվել։ Բացի այդ, սույն ակցիան ավելի շուտ քարոզչություն է ենթադրում,
քան հակաքարոզչություն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել