Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԱՎԱՆԳԱՐԴ ՄՈԹՈՐՍԻ» ԱՆԱԿՆԿԱԼԸ «ՄԵՐՍԵԴԵՍ-ԲԵՆՑԻ» ՍԻՐԱՀԱՐՆԵՐԻՆ

Մայիս 28,2004 00:00

Մայիսի
26-ին հանդիսավոր արարողությամբ տեղի ունեցավ աշխարհահռչակ «ԴայմլերՔրայսլեր»
կոնցեռնի հայաստանյան նոր
ներկայացուցիչ «Ավանգարդ Մոթորս» ընկերության շնորհանդեսն ու նորաստեղծ դիագնոստիկ կենտրոնի բացումը:

«Ավանգարդ Մոթորսը» հիմնադրվել է 2003 թվականի դեկտեմբերի 27-ին եւ ընկերության խորհրդի նախագահ Էդուարդ Ավետիսյանի ներկայացմամբ, նպատակ ունի էլ ավելի ընդլայնել իր հնարավորություններն ու բարձրացնել սպասարկման որակը: Ընկերությանը շնորհավորելու էին եկել բազմաթիվ հյուրեր, որոնց թվում էին Ազգային ժողովի պատգամավորներ, գործարարներ: Ողջունելով բոլոր ներկաներին, Է. Ավետիսյանը մեծ պատիվ համարեց «ԴայմլերՔրայսլերի» գործընկեր լինելը եւ հավաստիացրեց, որ իրենց ընկերությունը որդեգրել է ազնիվ ու արդար աշխատելու սկզբունքը: Պարոն Ավետիսյանին հատկապես ոգեւորել էր հայրենիքում խոշոր ներդրում անելու հանգամանքը. «Սա իմ առաջին խոշոր ներդրումն է Հայաստանում: Իմ հիմնական նպատակն է մեր երկրում եւս ապահովել «Մերսեդեսին» վայել սպասարկման որակ»:

Ընկերությունը մայիսի 26-ից աննախադեպ ակցիա է սկսել: «Ավանգարդ Մոթորս» ՍՊԸ-ի տնօրեն Արման Բարոյանի խոսքերով. «Այսօրվանից մինչեւ տարեվերջ մեր սրահից գնված նոր ավտոմեքենաներին տրամադրվելու է 3 տարվա անվճար տեխսպասարկում, դա նշանակում է՝ այն ամենը, ինչ նախատեսված է մեքենայի տեխսպասարկման գրքույկով, թե պահեստամասերը եւ թե աշխատանքները՝ 3 տարվա ընթացքում կատարվելու է անվճար»:

Ընկերությունից գնված եւ տեխնիկական կենտրոնում տեղադրված պահեստամասերին այսուհետեւ կտրվի 1 տարվա երաշխիք: Ընկերությունն իր հաճախորդներին մի անակնկալ էլ է պատրաստել: «Ավանգարդ Մոթորսն» այսուհետեւ անվճար իրականացնելու է վթարված «Մերսեդես-Բենց» ավտոմեքենաների շուրջօրյա տեղափոխումը՝ մինչեւ տեխսպասարկման կենտրոն: Հայաստանյան գործընկերոջն իր ներկայությամբ պատվեց նաեւ մեր երկիր ժամանած «ԴայմլերՔրայսլեր» կոնցեռնի ներկայացուցիչ Ռալֆ Շտիբերը, որին էլ տրվեց գերժամանակակից տեխնիկայով հագեցած դիագնոստիկ կենտրոնի ժապավենը կտրելու պատիվը: Ա. Բարոյանի հավաստմամբ, դիագնոստիկ կենտրոնն իր կարողություններով միակն է Անդրկովկասում:

Բացման արարողությունից հետո հրավիրվածներն ականատես եղան «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի դիագնոստիկայի ընթացքին:

Ընկերության մասնագետը սարքավորումների օգնությամբ մանրամասն ներկայացրեց, թե ինչպես են ստուգում մեքենայի կապոցների, մեղմիչների աշխատանքը, կամ՝ արգելակման համակարգը: Մասնագետը մեկնաբանեց, թե համակարգչի միջոցով ինչպես են պարզելու՝ մեքենան անխափա՞ն է, թե՞ փոխելու ենթակա պահեստամասեր կան:

Ընկերության տնօրենը բոլոր «Մերսեդես» գնել ցանկացողներին խորհուրդ տվեց ավտոմեքենան ձեռք բերել իրենց ընկերությունից, այլ ոչ թե չարտոնագրված գործակալություններից, քանի որ «Ավանգարդ Մոթորսի» ավտոմեքենաներն ու պահեստամասերը կասկած չեն հարուցում»: Ա. Բարոյանը լավատեսորեն նկատեց, որ իրենց բոլոր ջանքերն ուղղված են լինելու նրան, որ «Մերսեդեսի» սեփականատերերը ցանկացած պարագայում իրենց ապահովագրված զգան:

R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել