Ո՞վ է Վանոն՝ ըստ բանավիճող քաղաքացիների
Ինչպես, թերեւս, մեզանից յուրաքանչյուրի շրջապատում, այնպես էլ «Հայաստանի հայտնի մարդիկ» ինտերնետային կայքում՝ www.persons. am, Վանո Սիրադեղյանի մասին, որն, ի դեպ, այստեղ հայտնի մարդկանց «թեժ տասնյակում» 2-րդ հորիզոնական է զբաղեցնում, կարծիքները ոչ միայն միանշանակ չեն, այլեւ՝ ծայրաստիճան հակասական: Հարկ ենք համարում մեր ընթերցողներին ներկայացնել դրանք՝ առանց լուրջ խմբագրումների, շրջանցելով միայն բարեկրթության ոլորտից դուրս որակումները: Անշուշտ, դրանցում քիչ չեն այնպիսի կոշտ որակումներ, որոնք վերջին շրջանում շատ հաճախ կարելի է լսել անգամ ՀՀ ԱԺ ամբիոնից:
Բելլա՝ «Ինչպե՞ս եք: Իմ կարծիքը ձեր մասին դրական է: Վերջ»:
Գուրգեն՝ «Վանոն լիներ հիմա լրիվ ուրիշ կլիներ՝ լավ: Վանո, ետ արի»:
Արմեն՝ «Վանոն հայի մտածողություն ունեցող թասիբով մարդ է: Նրա նման ինքնուրույն մտածելու ունակ մարդու կարծիքը այժմ խիստ զգացվում է: Առանձնապես ոստիկանությունում»:
Զինվորիկ՝ «Շատ ա ծխում: Տենց առողջությունը կփչացնի: Իրա նման ազգի Մեծամեծները պետք ա իրենց առողջությանը հետեւեն՝ ժողովրդի մասին մտածելով»:
Արամ՝ «Այսօրվա Հայաստանում Վ.Սիրադեղյանը հանդիսանում է այն անձը, որը կարող է իրական հակակշիռ հանդիսանալ Ռ.Քոչարյանին: Դրա համար էլ Քոչարյանը Վանոյին հեռացրել է քաղաքական ասպարեզից: Համոզված եմ, որ շուտով նա կվերադառնա մեծ քաղաքականություն եւ վճռորոշ ձայնը կասի»:
XXX՝ «Լսեք, հիմնականում վերաբերում է էս սայթի ստեղծողներին. պարզ է էս սայթը ստեղծել եք, որ գովաբանեք»:
Խաչիկ՝ «Իսկական հայ եւ հայրենասեր: Անհամբեր սպասում եմ Ձեզ»:
Սեւակ՝ «Վանոյին կուզեի տեսնել ՀՀ նախագահ»:
Փառանձեմ՝ «Վանոն բացի ծիտիկ-ծիտիկից ուրիշ լավ բան չի գրել: Այս երկրի ապագան փչացնող համար առաջին մարդկանցից է»:
Ահա այս կարծիքից հետո է, որ Վ.Սիրադեղյանի ով լինելու շուրջ կրքերը սկսել են բորբոքվել:
Աննա՝ «Այ, Փառանձեմ, կարդա Վանոյի գրած «Ափսոս երեխան» ու նոր խոսի»:
«Քաղաքի աղջիկ»՝ «…Վանոյի ժամանակ հանգիստ փողոց էինք դուրս գալիս՝ որ ժամին ուզեինք, իսկ հիմա բանդիտների վակուում ենք ստեղծել: Վանո ջան, գլուխդ են կորցրել»:
Սուրեն՝ «Լավ քաղաքական գործիչ էր, վառ անհատականություն: Իսկ ով ուզում է նրա գրածները կարդա, մտեք www.hzh.am ու կարդացեք: Կարող ա իմանաք, որ բացի հանճարեղ ծիտիկ ծիտիկից, Վանոն լուրջ գործեր էլ ունի: Ու, ի դեպ, այդ ծիտիկ-ծիտիկն էլ հանճարեղ է նրանով, որ ցանկացած երեխայի առաջին խոսքերն են լինում: Միթե՞ դա հանճարեղ չի»:
Ռուբո՝ «Է~, Վանո ջան, ո՞ւր ես է՛, ո՞ւր: Էս գոմիկների ձեռքը կրակն ենք ընկել»:
Արմեն Գեւորգյան՝ «Վանո Սիրադեղյանը Հայոց պատմության խոշորագույն պետական գործիչ է: Պետականության կառուցման գործում անզուգական է: Մենք պետք է պարծենանք նման մարդկանց գոյությամբ»:
Փառանձեմ՝ «Առաջին հերթին ես ղարաբաղցի չեմ, առավել եւս Ռ.Քոչարյանի համակիրներից չեմ եղել եւ չեմ լինի: Բայց այսօրվա եղածի մեջ իր մեծ բաժինը ունի մարդասպան Վանոն՝ դա անկասկած է: Այսօր բոլորս պայքարում ենք հանուն արդարության վերականգնման: Այն արդարության, որն առաջին հերթին խախտել են վանոները, եւ ափսոսում եմ, որ ՀՀ-ում կա մի մարդ, որը համարում է Վանոյի վերադարձը օգտակար: Վանոներն արժանի են այն ճակատագրին, որն ունեն այժմ: Իսկ ես ՀՀ քաղաքացի լինելով հանդերձ երազում եմ, որ կգա օր եւ ղարաբաղցին կդառնա հայաստանցի»:
Աննա՝ «Եթե դու, Փառանձեմ, ուզում ես ասել, եթե Վանոն մարդասպան էր, ուրեմն իմացիր, որ նրա դեմ ցուցմունք տվող, այսինքն՝ սպանությունն անմիջական կատարողները, որոնց շնորհիվ էր սկսվել այս պսեւդո գործը, 2003-ին աշխատում էին Քոչարյանի նախընտրական շտաբներում: Այսինքն, իրական մարդասպանները իրական մարդասպանի՝ հոկտեմբերի 27-ի իրական կազմակերպիչների կողքին էին, ու այդպես էլ պիտի լիներ. նմանը զնմանին կսիրե: Իսկ այն, որ դու Քոչարյանի պաշտպանը չես՝ այ դա ափսոս: Հանձինս քեզ Քոչարյանը մեծ պնակալեզ է կորցրել: Միացիր ազգի նվիրյալներին՝ Սոս Սարգսյանին կամ՝ Հենրիկ Իգիթյանին: Միացիր եւ պայքարիր, իսկ մեր սրբազան Արցախյան շարժման անունը մի տուր, մի մտիր քո կեղտոտ ոտքերով սուրբ հողը»:
Հավելենք, որ սույն «Top 10 անձինք»-ում առաջին հորիզոնականը զբաղեցնում է Անդրանիկ Մարգարյանը, 3-րդը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, 4-րդը՝ Ռոբերտ Քոչարյանը:
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ