Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հավասարակշռությունը պահելը բարդ է

Մայիս 12,2004 00:00

Հավասարակշռությունը պահելը բարդ է «Առավոտի» հոբելյանական տարելիցի առիթով թերթի մասին իր կարծիքն է արտահայտում Ազատական-առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը: «Ուզում եմ շնորհավորել «Առավոտին»՝ ամբողջ կոլեկտիվին տարելիցի առթիվ: «Առավոտը» 10 տարի առաջ մտավ մեր լրատվական դաշտ եւ իսկապես գրավեց իր ուրույն տեղը, անկախ նրանից, որ այս տարիների ընթացքում շատ բաներ են փոխվել: Բայց թերթը գրավեց այդ տեղն ու առ այսօր այն պահում է: Ես ինձ համար միշտ մեծ պատիվ եմ համարել ձեր թերթի հետ համագործակցելը կամ այդ թերթում հարցազրույց, հոդված ունենալը: «Առավոտում» իմ մասին նաեւ շատ քննադատական, շատ ոչ օբյեկտիվ բաներ էլ են եղել, բայց ես այդ բոլորն ընդունում եմ, որովհետեւ ես հարգում եմ մամուլը, մամուլի ազատությունը եւ կարծում եմ բոլորը նույն մոտեցումը պետք է մամուլի հանդեպ ունենան: Ցանկանում եմ ձեր թերթին լայն ապագա, որ նույն ոգով շարունակի, եւ հասարակությունը ձեր թերթով ստանա մաքսիմում օբյեկտիվ եւ օպերատիվ լրատվություն, իր առջեւ դրված խնդիրների օբյեկտիվ լուսաբանումը: Պիտի ընդունենք, որ «Առավոտը» փորձում է նաեւ հավասարակշռությունը պահպանել: Դա շատ բարդ ու կարեւոր բան է: Շատ թերթեր դա ուղղակի չեն կարողանում անել, կամ չեն էլ փորձում: Բայց դա շատ կարեւոր է, որովհետեւ երբ թերթը շատ ծայրահեղ է, արդեն առանց բացելու գիտենք, թե սրա մասին ի՞նչ է գրած, նրա մասին՝ ի՞նչ, որ երեւույթին ինչ վերաբերմունք պիտի լինի: Բայց երբ թերթը ջանում է հավասարակշռություն պահպանել, արդեն ինտրիգ է առաջացնում: Եվ դա է, որ թերթը դարձնում է ավելի ընթերցելի,ավելի ընդունելի: «Առավոտ» թերթը դա անում է, ու դրանով տարբերվում է մյուսներից: Ես «Առավոտի» մշտական ընթերցողն եմ, եւ թերթերի կապոցը բացելիս, առաջինը ձեռքս եմ վերցնում հենց «Առավոտը»: Նորից եմ շնորհավորում եւ մաղթում հաջողություններ»: Պատրաստեց ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել