Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐ ՉԿԱՆ»

Ապրիլ 29,2004 00:00

«ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐ ՉԿԱՆ»

Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը երեկ չհամաձայնեց լրագրողների
հետ այն հարցում, թե Հայաստանում այսօր իրականացվում են քաղաքական հետապնդումներ.
«Ես համարում եմ, որ չկան քաղաքական հետապնդումներ, որ բոլոր ասածները՝ ճանապարհները
«բե-տե -էռ»-ներով փակելու, հետեւակի եւ այլնի մասին, հերթական ստերն են
եւ իրենց անգործունեությունն արդարացնելու միջոցներ են։ Մի հարց էլ ես ձեզ
տամ՝ էդքան ակտիվ եք, ինչո՞ւ չեք գնում մի տեղ «բե-տե-էռ» տեսնում։ Գնացեք-փնտրեք
էլի՛։ Դուք ընդդիմության խոսափողն եք դառել, էդ մտքերը հնչեցնում եք»։
«Ազատություն» ռ/կ-ի թղթակիցն արձագանքեց, որ իրենց թղթակիցն ականատես է եղել ճանապարհները փակելու փաստերին։ Սերժ Սարգսյանն իր հերթին. «Բայց ի՞նչ է նշանակում փակել։ Ճիշտ չեք ասում, ասեք, որ ստուգումներ են կատարվում։ Դա ոստիկանության պարտականությունն է։ Երբ որ ագրեսիվ քաղաքական ուժերն ասում են, որ իրենք բռնությամբ իշխանություն են փոխելու, ոստիկաններն ուղղակի պարտավոր են, այո, ստուգումներ կատարեն»։ Լրագրողները արձագանքեցին՝ եւ արգելել գալ ու մասնակցել հանրահավաքի՞. «Ոչ, սուտ է, չթողնել-գալու դեպք չկա, դա բացառված է»։ Մենք նկատեցինք, որ զրուցել ենք մարդկանց հետ, ովքեր փաստում են, որ իրենց արգելվում է հանրահավաքների օրերին գալ Երեւան։ Նախարարն էլ իրենն էր պնդում. «Բայց դուք մեկի հետ եք զրուցել, չէ՞, դուք չեք տեսել ձեր աչքով, ինչո՞ւ եք համարում, որ մեկ-երկու, կամ՝ 20-ը չեն կարող սուտ խոսել։ Ձեր պարտականությունը հասարակությանը ինֆորմացիա տալն է եւ ինչ-որ ուժի խոսափողը դառնալը չի»։

Մ. Ե.
Հիշեցնենք, որ «ՀԺ»-ի թղթակցին ապրիլի 5-ի հանրահավաքից առաջ
Աշտարակում թույլ չէին տվել նկարահանել փակված ճանապարհները եւ ձերբակալել
են։ Իսկ ապրիլի 9-ի հանրահավաքի օրը «Ազատություն» ռ/կ-ի թղթակցին արգելել
էին լուսանկարել եւ թույլ էին տվել հեռանալ, երբ համոզվել էին, որ նկարահանված
կադրերը ջնջված են։ Ընդ որում, այս գործողությունները կատարել են ոստիկանության
բարձրաստիճան սպաներ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել