Լրահոս
Օրվա լրահոսը

ՇՎԻՄԵՐԸ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ

Ապրիլ 29,2004 00:00

ՇՎԻՄԵՐԸ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ

Երեկ ասուլիսում անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական իրավիճակին՝
Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերն ասաց, որ վերջին զարգացումների
արդյունքում Հայաստանում ստեղծված կացությունը պետք է լուծում գտնի «ժողովրդավարական-իրավական
սկզբունքների հիման վրա»:
«Այբ-Ֆե»-ի թղթակցի խնդրանքով մանրամասնելով, թե ինչպես է պատկերացնում ժողովրդավարական ուղով հանգուցալուծումը՝ Վալտեր Շվիմերը պատասխանեց. «Ամենակարեւորը մարդու իրավունքների եւ օրինականության հանդեպ հարգանքն է, ՀՀ կառավարության եւ իրավապահ համակարգի պատասխանատվությունը, որ ցուցարարների նկատմամբ չկիրառվեն ծայրահեղ կամ իրավիճակից չբխող միջոցներ, առավել եւս՝ պատգամավորների ազատության դեմ: Ես, իհարկե, նույն կոչով դիմում եմ նաեւ ցուցարարներին ու ընդդիմությանը, որ սեփական բողոքն արտահայտեն բացառապես խաղաղ միջոցներով: Բայց իշխանություններն էլ չպիտի ձեռնարկեն քայլեր, որոնք ճգնաժամ կհարուցեն եւ կդժվարեցնեն խնդիրների լուծումը: Ի վերջո, հանրահավաքներով եւ ցուցարարների հանդեպ բռնություն կիրառելով չեն լուծվում քաղաքական ճգնաժամերը: Կողմերին պետք է սկսել երկխոսություն, գտնել խաղաղ ուղիներ: ԵԽ-ն ունի մեծ փորձ այդպիսի ճգնաժամների լուծման հարցում եւ Երեւանում մեր հատուկ ներկայացուցիչը կանի հնարավորը, որ կողմերը նստեն կլոր սեղանի շուրջ»: Հավելեց. «Պետք է ներդրվի երկխոսության գործուն մեխանիզմ, եւ ընդդիմությունը փողոցներից պիտի վերադառնա խորհրդարան»:

Ասուլիսի ժամանակ ԵԽ գլխավոր քարտուղարն անդրադարձավ նաեւ եթերազրկված «Ա1+» հեռուստաընկերության խնդրին: «Այբ-Ֆե»-ի թղթակցի հարցին՝ հնարավո՞ր է, որ մոտ ժամանակներս Հայաստան գործուղվի դիտարկման խումբ՝ հեռուստահաճախությունների օգտագործումը պարզելու համար, Վալտեր Շվիմերը պատասխանեց. «Հայաստանի հարցի քննարկումից հետո կձեռնարկենք կոնկրետ «Ա1+»-ին վերաբերող գործողություններ: Մենք հետո կքննարկենք այդ միջոցները»:

Ըստ «Ա1+»-ի եւ «Ազատության» հաղորդումների

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել