Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՆԴԵՑԻՆԵՐԸ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ

Ապրիլ 27,2004 00:00

ԿՈՆԴԵՑԻՆԵՐԸ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ Երեկ քաղաքապետարանի առջեւ Կոնդ թաղամասի մի խումբ բնակիչներ բողոքի էին ելել: Նրանք քաղաքապետից 1989-ին վերակառուցման նպատակով քանդած իրենց բնակարանների դիմաց խոստացված դրամական փոխհատուցումն էին պահանջում: Կոնդեցիների խոսքերով, դեռեւս խորհրդային տարիներին բնակիչների հետ կնքած պայմանագրերի համաձայն, երկու տարվա ընթացքում պետությունը պարտավորվել է խարխուլ տների բնակիչներին կամ բնակարանով ապահովել, կամ դրամական փոխհատուցում տալ: Հետագայում ՀՀ կառավարությունը թարմացրել է պայմանագրերը՝ պահպանելով հիմնական դրույթները: Իսկ 2003թ. օգոստոսի 2-ին դատարանն ամրագրել է այդ ամենը: Այսպիսով, պետության նախաձեռնած բարելավման նպատակով 173 ընտանիքից միայն 29-ի խնդիրն է մինչ այժմ բավարարվել: Մնացածը, 15 տարի է՝ բնակվում է վարձով: Այդ թվում, օրինակ, երկու երեխայի մայր Սուսաննա Մանուկյանն ապրում է Կոնդում գործող գրադարանի մի սենյակում: Ըստ բնակիչների, 2003 թվականի օգոստոսի 12-ին որոշվել է, որ քաղաքապետարանում գումարվելիք նիստի ժամանակ կքննարկեն բնակարանների դիմաց փոխհատուցում տրամադրելու հարցը: Բանկերից մեկում նույնիսկ հաշվեհամար է բացվել, որտեղ պետք է փոխանցվեին գումարները: Երեկ բնակիչներն արդեն երրորդ դիմումն էին հղում քաղաքապետին: Նախորդ երկուսին պատասխանել են, որ փաստաթղթերի փաթեթն արդեն պատրաստ է եւ առաջիկա նիստին խնդիրը կլուծվի: Բնակիչները հավաստիացրին, որ այսուհետեւ ձգձգվելու դեպքում մոտ ժամանակներս կդիմեն հարկադիր կատարման ծառայության օգնությանը. նման կարգ է նախատեսված դատարանի վճիռները կամովին չկատարելու դեպքում: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930