Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԱՐԺՎԵՆՔ ՄԻԱՍԻՆ

Ապրիլ 22,2004 00:00

ՇԱՐԺՎԵՆՔ ՄԻԱՍԻՆ Երեկ տեղի ունեցավ «Արժանապատիվ ընտրություններ» հասարակական շարժման հիմնադիր ժողովը։ Շարժումը ղեկավարելու է ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը։ Շարժման նպատակն է երկրում ընտրական գործընթացների բարելավումը, միջազգային բոլոր չափանիշներին համապատասխանող ընտրական համակարգի ստեղծումը, որով իրականացված ընտրությունների արդյունքներն անվերապահորեն կընդունվեն ժողովրդի կողմից։ Հիմնադրման առիթով հայտարարության մեջ նշված է, որ վերջին շուրջ 10 տարիների ընթացքում երկրում անցկացված ընտրությունները հասարակական եւ բարոյական անառողջ մթնոլորտ են արմատավորել։ Դա հանգեցրել է ընտրությունների նկատմամբ անվստահության եւ անտարբեր վերաբերմունքի։ Շարժմանն, ըստ հիմնադիրների, անկախ կուսակցական պատկանելությունից, կարող են անդամակցել այս մտահոգությունները կիսող ՀՀ քաղաքացիները։ Շարժումն, ի դեպ, ժամանակավոր բնույթ է կրելու՝ առաքելությունն իրականացնելուց հետո այն կինքնալուծարվի։ Ղեկավարի կարծիքով, սակայն, դա մեկ-երկու ամսվա խնդիր չէ. «Գուցե 10 տարի պահանջվի։ Բայց մենք այսօրվանից այդ առաքելությունը պիտի սկսենք, որ մեր սերունդները պտուղները քաղեն»։ Ընտրական մեխանիզմները, ըստ նախաձեռնողների, բարելավվելու են բացատրական աշխատանքների միջոցով, որոնց արդյունքում, կհաջողվի ժողովրդի ոգին բարձրացնել։ Ինչ վերաբերում է միջազգային կառույցներին, ապա նրանց հետ աշխատանքը լինելու է հավասարը՝ հավասարի հետ սկզբունքով, «որպեսզի տպավորություն չստեղծվի, որ մեր գործունեությունն արտասահմանյան օժանդակությամբ է պայմանավորված։ Սա մեր ներքին խնդիրն է»,- ասաց Ա. Դարբինյանը։ Ն. Գ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930