ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ԿԱՐԵՎՈՐ ԵՆ «Հայաստանի հրշեջ անվտանգության մասնագիտացված ծառայություններ» իրավաբանական անձանց միությունը կենցաղում բնական գազի սարքավորումները անվտանգ օգտագործելու համար նպատակահարմարության տեսակետից հայտնում է. Կենցաղային գազի, սարքերի շահագործման ընթացքում, եթե ծխնելույզի քարշը վատ է կամ բոլորովին չկա, այդ ժամանակ տեղի է ունենում ոչ լրիվ այրում եւ գազի այրման նյութերի հետ ստացվում է նաեւ ածխածնի օքսիդ՝ շմոլ գազ, որը շատ ուժեղ թունավոր նյութ է: Օդում նրա պարունակության դեպքում մարդը զգում է գլխացավ, սրտխառնոց, ուշաթափություն՝ երկար շնչելուց հետո, անցանկալի ազդեցություն: Եթե օդափոխման ուղին քարշ չունի եւ գազից օգտվելու ժամանակ չի բացվում լուսամուտի օդափոխման փեղկը, ապա խոհանոցը, գուցե եւ ամբողջ բնակարանը, աստիճանաբար լցվում է գազի այրման նյութերով, որոնք նույնպես վտանգավոր են կյանքի համար։ Գազի սարքերի ոչ ճիշտ շահագործումը եւ դրանց ոչ ճիշտ խնամքը կարող են դառնալ ոչ միայն պայթյունի կամ հրդեհի պատճառ, այլ նաեւ մահացու թունավորում։ Գազի ջրատաքացուցիչների օգտագործման ընթացքում պետք է ստուգել ծխնելույզի քարշի առկայությունը: Քարշը ստուգելու համար հարկավոր է թղթի կտորը /ժապավեն/ մոտեցնել ծխնելույզին, եթե քարշ կա՝ թուղթը ներս է ձգվում եւ սկսում է ճոճվել, իսկ եթե թուղթը ներս չի քաշվում՝ քարշ չկա։ Քարշի թուլության կամ բացակայության դեպքում երբեք չօգտվել գազի սարքավորումներից, դա վտանգավոր է: Նման դեպքում գազի սարքավորումներից օգտվել կարելի է միայն ծխնելույզի մաքրումից ու ստուգումից հետո, որոնք Հայաստանի Հանրապետության տարածքում կատարում են նաեւ «Հայաստանի հրշեջ անվտանգության մասնագիտացված ծառայություններ» Իրավաբանական անձանց միության անդամագրված շրջանային ու քաղաքային տնտեսական ընկերությունները։ Բազմաբնակարան շենքերում ծխատար եւ օդափոխության ուղիների մաքրման, վերանորոգման ու ստուգման աշխատանքները նպատակահարմարության տեսակետից առաջարկվում է կատարել մասնագիտացված ծխնելույզագործների միջոցով, հետեւյալ ժամանակահատվածում. ա/ աղյուսից եւ քարից պատրաստված ծխատարները՝ երեք ամիսը մեկ անգամ բ/ ասբոցեմենտե կավային եւ հատուկ ջերմադիմացկուն բետոնի բլոկից պատրաստված ծխաօդատարները՝ տարին մեկ անգամ գ/ յուրաքանչյուր սեզոնային աշխատող սենյակային վառարանները, անկախ ծխատարների կոնստրուկցիայից՝ յուրաքանչյուր սեզոնը սկսվելուց առաջ։ Ծխաօդափոխության ուղիների, անկախ կոնստրուկցիայից, մաքրման եւ ստուգման ժամանակ պետք է ստուգվեն խցանումների բացակայությունը, դրանց հերմետիկությունը եւ մեկուսացումը, հրկիզվող կոնստրուկցիաների պահպանվող մասի առկայությունը եւ ճշտությունը, նորմալ քարշի առկայությունը, գլխամասի պաշտպանվող հարմարանքը քամիներից ու անձրեւներից տանիքից դուրս հանելը, հորիզոնական ծխնելույզների միացումը գազի պարագաներին։ Ծխաօդափոխության ուղիների ստուգումը եւ մաքրումը նպատակահարմար է իրականացնել մասնագիտացված կազմակերպության ծխնելույզագործների միջոցով։ Բազմաբնակարան շենքերում եւ առանձնատներում ծխատար եւ օդափոխության ուղիների մաքրման եւ ստուգման աշխատանքները պետք է կատարվեն անմիջապես բաժանորդի ներկայությամբ, քաղաքացիաիրավական պայմանագրի առկայությամբ։ Ցանկացած գազի սարքավորումների ծխնելույզներում քարշի խանգարում հայտնաբերելիս, դրանք ենթակա են անմիջապես ստուգման ու մաքրման։ Չօգտագործել գազային պարագաների շահագործումը այնտեղ, որտեղ չկան դրանց անվտանգ օգտագործման համար համապատասխան տեխնիկական պայմաններ։ Գազի պարագաների սպասարկման ժամանակ հատուկ ուշադրություն պետք է դարձնել ծխաօդափոխության ուղիների աշխատանքին /քարշին/։ Հորիզոնական ծխնելույզների միացումը գազի պարագաներին։ «ՀՀԱՄԾ» Իրավաբանական անձանց միության խորհրդի նախագահ՝ Գ. Ավագյան R