Լրահոս
Օրվա լրահոսը

ԾԽԵԼԸ ՎՆԱՍԱԿԱՐ Է ԲՅՈՒՋԵԻՆ

Ապրիլ 20,2004 00:00

ԾԽԵԼԸ ՎՆԱՍԱԿԱՐ Է ԲՅՈՒՋԵԻՆ «Ծխախոտամոլության նվազեցման հետեւանքով հայրենական բյուջեն ավելի շատ կշահի»,- երեկ Ամերիկյան համալսարանի բիզնես172կենտրոնում «ծխելու դեմ պայքարի» թեմայով կազմակերպված սեմինարի ժամանակ ասաց տնտեսագետ Պարույր Ամիրջանյանը: Նրա հավաստմամբ, ծխախոտի դեմ պայքարելու դեպքում երկիրը ոչ միայն վնասներ չի կրի, այլեւ օգուտ կունենա: Ըստ Պ. Ամիրջանյանի, ծխող մարդիկ աշխատունակությունը շուտ են կորցնում, հետեւաբար չեն կարողանում աշխատել, հարկեր վճարել եւ բյուջեն կորուստներ է կրում: Տնտեսագետի կատարած ուսումնասիրությունների համաձայն, պետությունը մեծ կորուստներ է կրում նաեւ առողջապահական մասով. «ծխախոտից տարբեր հիվանդություններով հիվանդացածների մեծ մասը բուժվում է պետպատվերի շրջանակներում եւ այդ հիվանդների բուժումը ֆինանսավորում է պետությունը»: Տնտեսագետի հաշվարկները ցույց են տվել, որ ծխելու կրճատման արդյունավետ միջոց է ծխախոտի գնի 10 տոկոս բարձրացումը, ինչի պարագայում սպառումը 8 տոկոս կկրճատվի. «Այս դեպքում բյուջեն 8-10 մլն դոլարի եկամուտ կունենա»,- համոզված է Պ. Ամիրջանյանը: Ամեն տարի ամբողջ աշխարհում մայիսի 31-ին նշվում է ծխախոտի դեմ պայքարի օրը: Այս տարվա կարգախոսը կլինի՝ «ծխախոտը եւ աղքատությունը»: Սեմինարի մասնակիցների խոսքերով, ծխախոտի տեղական արտադրողներն ավելի նպաստավոր պայմաններում են գործում, ինչը թույլ է տալիս աղքատ բնակչությանը հասանելի դարձնել ծխախոտը: Հակածխախոտային սեմինարը կազմակերպել էր Հանրային առողջապահության հայկական Ալյանսը: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել