ԼՈՒՍԱԿԵՐՏՑԻՆ «ՅՈՒՐԱՑՆՈՒՄ ԷՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ»
Երեկ դատարանի որոշմամբ ընդդիմության երկու ակտիվիստ կալանվեց.
աշնակցի Ժորա Սափյանը մեղադրվում էր իշխանության ներկայացուցիչներին վիրավորելու
համար, իսկ լուսակերտցի Էդգար Առաքելյանն էլ, ըստ գլխավոր դատախազության
հաղորդագրության՝ «բռնությամբ իշխանությունը զավթելու կոչեր է արել», մեղադրվում
էր նաեւ «իշխանությունը յուրացնելու» եւ շշով (մեր տեղեկություններով՝ պլաստիկե)
ոստիկանի գլխին հարվածելու մեջ։
Երեկ գլխավոր դատախազությունում «հանրահավաքային գործի» հետ կապված վկայի կարգավիճակով հարցաքննվել են «Արդարություն» խմբակցության քարտուղար, ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, ԱԺ պատգամավորներ Ալբերտ Բազեյանը, Գրիգոր Հարությունյանը։ Մեր տեղեկություններով՝ ոստիկանության բաժիններ 600-ից ավելի քաղաքացի է տարվել, իսկ իրավապահների մոտ մեր աղբյուրը, որը չցանկացավ ներկայանալ, պնդում է, որ 120-ն է ոստիկանություն տարվել եւ նրանց կեսն էլ՝ 77-ն, ազատ է արձակվել։ Վարչական պատասխանատվության է ենթարկվել մոտ 40-ը։
Ապրիլի 17-ին՝ Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրը, նրա որդին՝ Ստեփան Դեմիրճյանը դիմել է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին՝ ապրիլի 13-ին Կ. Դեմիրճյանի թանգարանում խուզարկությունների եւ գույքը վնասելու փաստով՝ Կենտրոնականի ոստիկանապետ Հովիկ Թամամյանի դեմ քրեական գործ հարուցելու հայտարարությամբ։ Երեկ Ստեփան Դեմիրճյանից ճշտեցինք, որ որեւէ պատասխան՝ ո՛չ բանավոր, ո՛չ գրավոր, դեռ չի ստացվել։
Ռ. Մ.