Լրահոս
Օրվա լրահոսը

Արտոնագրված փաստաբանները նույնպես հրաժարվել են

Ապրիլ 17,2004 00:00

Արտոնագրված փաստաբանները նույնպես հրաժարվել են Ստորեւ տպագրվում է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանին ուղղված բաց նամակից մի հատված: Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը (դատավոր՝ Գայանե Կարախանյան) 1999թ. մարտի 3172ի վճռով բավարարեց Ծաղկահովիտի տրիկոտաժի ֆաբրիկայի «Գեղադիրի արտադրամաս» ԲԲ ընկերության հայցը՝ պատճառված վնասի փոխհատուցման պահանջի մասին, ընդդեմ ՀՀ սեփականաշնորհման եւ ՀՀ արդյունաբերության ու առեւտրի նախարարությունների, վճռելով բռնագանձել ՀՀ սեփականաշնորհման նախարարությունից 4,69 մլն դրամ՝ հօգուտ ընկերության բաժնետերերի: ՀՀ տնտեսական գործերով վերաքննիչ դատարանը առանց որեւէ նոր փաստերի առկայության, վերաքննելով գործը, հունիսի 4172ի վճռով մերժեց ընկերության հայցը: Վերաքննիչ դատարանի դատավորները որոշեցին բռնագանձել ընկերությունից 973.646 դրամ պետական տուրք: Վճիռը բեկանելու համար հատուկ արտոնագիր ունեցող եւ ՀՀ վճռաբեկ դատարանում գրանցված փաստաբան Վարդան Սաֆարյանը 1999172ի հոկտեմբերի 14172ին Վճռաբեկ դատարան ներկայացրեց վճռաբեկ բողոք, որով նաեւ միջնորդություն արվեց հետաձգել պետական տուրքի վճարումը (այն ժամանակ այն կազմում էր շուրջ 3000 ԱՄՆ դոլար): Հինգ ամիս անց՝ 2000թ. մարտին Վ. Սաֆարյանը հայտնեց, որ վճռաբեկ դատարանը բողոքը հետ է վերադարձրել՝ իբր պետական տուրքը վճարված չլինելու պատճառաբանությամբ, որի վերաբերյալ հրաժարվեց գրավոր պատասխան տալ: Այդ փաստը հիմնավորվեց ՀՀ գլխավոր դատախազության նյութերում: Ի պատասխան իմ դիմումի, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը 2000թ. թիվ 04-գ-35 գրությամբ հայտնեց, որ պետական տուրքի վճարումը հետաձգելու հարցին դատարանը կարող է անդրադառնալ միայն վճռաբեկ բողոքը ներկայացնելուց հետո, իսկ Վ. Սաֆարյանը, որ մինչ այդ հայտնել էր իր պատրաստակամությունը վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու մասին, եթե լուծվի պետական տուրքի վճարման կամ հետաձգման հարցը, հայտնեց, թե այն կներկայացնի միայն պետական տուրքը մուծելուց հետո: Գործով զբաղվել են նաեւ հատուկ արտոնագրված գրեթե բոլոր փաստաբանները եւ բոլորն էլ գտել են, որ հիմքերը կան եւ կբերեն բողոք, սակայն այնուհետեւ հրաժարվել են, չնայած զգալի ժամանակ զբաղվել են, պատրաստ է եղել բողոքի սեւագիրը, անգամ տպվել է իրենց բլանկների վրա: 2001թ. փետրվարի 20172ին Քաղաքացիական դատական օրենսգրքում կատարվել է փոփոխություն, որը ուժի մեջ մտած վճիռների դեմ վճռաբեկ բողոք բերելու համար սահմանել է երեքամսյա ժամկետ եւ այդ պահից զրկվել եմ բողոք բերելու իրավունքից: ԱՐՄԵՆ ԳԱԼՍՏՅԱՆ «Գեղադիրի արտադրամաս» ԲԲԸ նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել