Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԸ

Ապրիլ 17,2004 00:00

ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԸ

Իշխանության ներկայացուցիչներն անընդհատ նշում են, թե ընդդիմությունը
մերժում է երկխոսության առաջարկները: «Արդարություն» խմբակցության քարտուղար
Վիկտոր Դալլաքյանը սակայն անդրադարձավ մինչ այժմ առաջարկվածին: Նախ՝ ՀՅԴ-ն
իր ապրիլի 5-ի հայտարարությամբ առաջարկեց, որ ընդդիմությունը մաս կազմի Անվտանգության
խորհրդին, Սահմանադրության եւ «Ընտրական օրենսգրքի» բարեփոխման առաջարկներին:

Շրջանցենք այն, որ նախագահի խոսնակն անմիջապես փոխանցեց Ռոբերտ Քոչարյանի մերժումը, որն ընդդիմությանը, բնականաբար, չէր ցանկանում տեսնել Անվտանգության խորհրդում: Սակայն այն 1999-ի հոկտեմբերի 27-ից հետո փաստորեն չի գործում՝ հիշեցրեց պրն Դալլաքյանը. «Եվ չգործող ու զուտ խորհրդանշական նշանակություն ունեցող մարմնին մեր մասնակցությունը չի՛ կարող ունենալ որեւէ իրավական հետեւանք»: Մյուս 2 առաջարկների կապակցությամբ էլ նշեց. «Գիտե՛նք, որ մենք օրենսդրական նախաձեռնության իրավունք ունենք, եւ կարող ենք մասնակցել «Ընտրական օրենսգրքի» մշակմանը, եւ պատրաստ ենք աշխատել այդ օրինագծի վրա»:

Հաջորդեց կոալիցիայի ապրիլի 9-ի հայտարարությունը, որով պատրաստակամություն էր հայտնվում կլոր սեղանի շուրջ քննարկել «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնության օրինականության հարցը, նախապես հայտնելով իրենց տեսակետը, թե այն չի համապատասխանում Սահմանադրությանը եւ օրենքներին: «Արդարություն» խմբակցության քարտուղարը հիշեցրեց. «ՀՀ Սահմանադրության 100 հոդվածի համաձայն՝ օրենքի համապատասխանությունը Սահմանադրությանը կարող է որոշել միա՛յն Սահմանադրական դատարանը»:

Կոալիցիան իր վերջին հայտարարությամբ էլ, ըստ պրն Դալլաքյանի, գրեթե կրկնեց ՀՅԴ հայտարարությունը՝ հավելելով, թերեւս, միայն Եվրախորհրդի առջեւ ստանձնած պարտավորությունների կատարման շուրջ համագործակցությունը, որի առնչությամբ նշեց, թե Շավարշ Քոչարյանը մասնակցել է այդ աշխատանքներին: Իսկ հակակոռուպցիոն պայքարում ընդիմության գործուն մասնակցության ձեւերի մշակման առաջարկին պատասխանը կներկայացնենք առանձին:

Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել