Լրահոս
Օրվա լրահոսը

Դեմիրճյանն ու Գեղամյանը հայտնվեցին միասին

Ապրիլ 16,2004 00:00

Դեմիրճյանն ու Գեղամյանը հայտնվեցին միասին «Արդարություն» եւ «Ազգային միաբանություն» կուսակցությունների ղեկավարները երեկ խորհրդարանական ճեպազրույցների ներկայացան միասին, երեւի նպատակ ունենալով հանրությանը ապացուցել, որ իրենք միասնական են եւ կոտրված չեն։ Ստեփան Դեմիրճյանը հայտնեց, որ երկխոսության մասին խոսել կարելի է միայն այն բանից հետո, երբ քրեական պատասխանատվության կենթարկվեն բռնություններ եւ հանցագործություններ կատարած մարդիկ, նրանք, ովքեր ապօրինաբար ներխուժել են ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակներ, ջարդել դռները եւ ծեծել մարդկանց. «այն ամենը, ինչ այսօր կատարվում է, շարունակությունն է նախագահական ընտրությունների։ Այդ ժամանակ նույնպես ոստիկանությունը օգտագործվում էր որպես գործիք»։ Ստեփան Դեմիրճյանն ասաց, թե վիրավորված է մարդկանց արժանապատվությունը եւ նրանք պատասխան են պահանջում. «մեր հարցադրումները նույնն են եւ մենք շատ հետեւողական ենք լինելու, Հայաստանում պետք է հաստատվի օրինական իշխանություն»։ Արտաշես Գեղամյանը դիմեց միայն «Հայլուրին» եւ կոչ արեց. «բավական է ապատեղեկատվություն տարածենք, բավական է մարդկանց թյուրիմացության մեջ գցենք։ ՀՀ-ում ստեղծված պայթյունավտանգ վիճակի համար մեծագույն պատասխանատվություն է կրում «Հայլուրը» եւ Հանրային հեռուստատեսությունը։ Ակամայից հիշում ես 89-90 թվականները, երբ դրսից ներմուծված օվչարենկոներ եւ չեռնենկոներ լուսաբանում եւ մեկնաբանում էին Հայաստանում իրավիճակը՝ խեղաթյուրելով իրական պատկերը։ Հիմա այդ դերը ստանձնել է «Հայլուրը»։ Ըստ Արտաշես Գեղամյանի՝ «պրն Քոչարյանը վեց տարի է ինքն է կիսաընդհատակ վիճակում, այս էլ վեց տարի է, այդպես էլ չհամարձակվեց ուղիղ եթերով ընդդիմադիրների հետ նստի եւ խոսի երկրում ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական վիճակի մասին»։ Արտաշես Գեղամյանը կրկին Ռոբերտ Քոչարյանին հրավիրեց ուղիղ եթերով երկխոսության. «դուրս եկեք փշալարերի ետեւից, դուրս եկեք ընդհատակից։ Մի վախեցեք հայ ժողովրդից։ Նա երբեք բռնությունների չի գնա ձեր հանդեպ, ինչպես դուք կարգադրեցիք բռնությունների դիմեն ժողովրդի հանդեպ։ Մի վախեցեք, պրն Դեմիրճյանի հետ երաշխավորում ենք ձեր անվտանգությունը»։ Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930