Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՆՈՐ ԱՌԵՎԱՆԳՈՒՄՆԵՐ

Ապրիլ 13,2004 00:00

ՆՈՐ ԱՌԵՎԱՆԳՈՒՄՆԵՐ

Ընդդիմության համատեղ հանրահավաքում շաբաթ եւ կիրակի օրերին ցուցարարների
նկատմամբ ոտնձգությունների նոր մեթոդներ ի հայտ եկան:’ Դեռ ուրբաթ օրը տեղեկություններ
կային, որ ոստիկանները առեւանգում են հանրահավաքի մասնակցող քաղաքացիներին:
Շաբաթ եւ կիրակի եւս նման դեպքեր էին արձանագրվել: Միայն կիրակի օրը նստացույցից
ոստիկաններն առեւանգել էին 5-6 հոգու, դա այնքան արագ էր կատարվել, որ ցույցի
նախաձեռնողներն ու դրա մասնակցիները չէին հասցրել նույնիսկ միջամտել: Շաբաթ
օրը ոստիկանները փորձել են բերման ենթարկել մի քաղաքացու, որն ավելի վաղ
վրաերթի է ենթարկված եղել եւ կողոսկրերի ջարդվածքները դեռ ապաքինված չեն
եղել: Ոստիկաններն այնքան ուժեղ են գրկել ու սեղմել նրան, որ արդյունքում
ցուցարարն ուշաթափվել է: Իրավապահներն էլ վախեցել են ու նրան հասցրել Պռոշյան
փողոցի վրա գտնվող հիվանդանոց՝ բժիշկներին ահաբեկելով դրա մասին որեւէ տեղ
չխոսել: Շաբաթ օրը Էրեբունու ոստիկանական բաժին բերման էր ենթարկվել նաեւ
«Հանրապետություն» կուսակցության համակիրներից մեկը՝ Անի Խաչատրյանը, որը
բարձրախոսով հայտարարել էր անցկացվող հանրահավաքի մասին:
Կիրակի ցերեկը ոստիկանները ֆիզիկական ուժի կիրառմամբ հենց նստացույցից առեւանգել են «Հանրապետության» քաղխորհրդի անդամ Արամազդ Զաքարյանին: Երեկ ոստիկանական բաժիններ են տարվել ՀՀ ԱԺ պատգամավորներ Թաթուլ Մանասերյանն ու Վարդան Մկրտչյանը, նաեւ «Հանրապետություն» կուսակցությունից Տիգրան անունով մի երիտասարդի եւ ՀԺԿ-ից Արուսյակ անունով մեկին: Թ. Մանասերյանն ավելի ուշ ազատ էր արձակվել: Առավոտյան ոստիկանները Էրեբունու ոստիկանական բաժին բերման են ենթարկել «Հանրապետության» անդամներ Գարեգին Բաղդասարյանին եւ Սամվել Սմբուլյանին: Եվս 30 հոգու, ովքեր ոստքով ճանապարհ են ընկել Երեւան գալու համար հենց ճանապարհին ձերբակալել են Արարատի մարզում:

Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել