Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բութ գործիքների միջոցով

Ապրիլ 09,2004 00:00

Երկուշաբթի՝ «ԱՄ» հանրահավաքի ժամանակ բռնություններ իրականացվեցին
նաեւ լրագրողների նկատմամբ, կոտրվեցին տեսախցիկներ եւ լուսանկարչական ապարատներ։

Այս կապակցությամբ ՀԺԿ քարտուղար, ԱԺ պատգամավոր Ստեփան Զաքարյանը նկատեց. «Կատարվածը ե՛ւ նորություն է, ե՛ւ նորություն չէ։ Բայց սա արդեն չափից դուրս է։ Նորությունն այն է, որ բութ գործիքների միջոցով են փորձում լրագրողների հախից գալ։ Ես այլ կերպ, քան՝ բութ գործիք, այդ անձանց չէի անվանի, քանի որ նույնիսկ չեն ճանաչում Աննա Իսրայելյանին, չեն ճանաչում, երբ տեսախցիկի վրա գրված է, ասենք, «Կենտրոն» հեռուստաընկերություն եւ այլն։ Ամենավտանգավորը սա է, որ իշխանությունը հաշվեհարդար է տեսնում նույնիսկ կին լրագրողի հետ։ Անցյալում սա չկար։ Այն ժողովրդի վիճակը, որն այս ամենին համարժեք չի արձագանքում, տխուր է»։ Իսկ ի՞նչը ստիպեց իշխանություններին՝ դիմել այդ «բութ գործիքների» օգնությանը, ինչո՞ւ բռնությունները իրականացվեցին հատկապես ԶԼՄ-ների հանդեպ։ Մեր այս հարցին Ստեփան Զաքարյանը պատասխանեց. «Ես հենց այնպես չասացի՝ բութ գործիք։ Հանձնարարությունը, ինձ թվում է՝ մի քիչ ուրիշ է եղել՝ թույլ չտալ ոչ ցանկալի լրատվամիջոցներին աշխատել։ Նրանք դա էլ չեն տարբերել։ Երեւի ասել են՝ վախեցնել, բայց՝ չափը չանցնել։ Նրանք չեն հասկացել։ Սա է վտանգավոր, որ արդեն իրենք էլ չեն վերահսկում չափը»։

«Հ1»-ը, «Ար»-ը, «Արմենիան» ներկայացրին այնպես, որ իբր ընդդիմությունն է բռնություններ իրականացրել լրագրողների հանդեպ, կոտրել սարքերը։ Ս. Զաքարյանը լրացրեց. «Ես դիտում էի «Հ2»-ը եւ եթե տեղյակ չլինեի ինչ է կատարվել, եթե այս երկրում չապրեի, կմտածեի, որ Գեղամյանենք են ջարդել տեսախցիկները եւ լրագրողներին քաշքշել։ Ցավոք, լրագրողների մեջ չկա համերաշխություն։ Առաջ, երբ լրագրողին վիրավորում էին, իշխանամետ, թե հակադիր՝ բոլորը միավորվում էին։ Երբ լրագրող Վարդան Վարդանյանին հացի գործով ծեծի ենթարկեցին, բոլորը միարժեք արձագանքեցին։ Ցավոք, բոլոր հարցերում ենք դեգրադացիա ապրում, նաեւ՝ այս։ Ես ուղղակի հույս ունեմ, որ լրագրողներն այս դեպքերից հետո սթափվեն»։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել