Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՎԵՐԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԻՆ

Ապրիլ 08,2004 00:00

ԹՎԵՐԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԻՆ

Ս/թ ապրիլի 7-ի «Առավոտ» թերթի «Դավիդյանը Գեղամյանին սխալ հանեց»
խորագրի տակ տպագրված հրապարակման համաձայն՝ Լոռու մարզ կատարած այցելության
ժամանակ «առողջապահության նախարար Նորայր Դավիդյանը խոստացավ հրաժարական
տալ, եթե Արտաշես Գեղամյանը ապացուցի օրերս արած իր հայտարարության իրավացիությունը,
թե հանրապետությունում մի քանի անգամ աճել են հեպատիտը, գրիպը, քոսը։ Ըստ
նախարարի, «ես առաջարկում եմ անկախ հանձնաժողով ստեղծել եւ ստուգել վիճակը։

Հակառակ դեպքում Գեղամյանը պետք է ժողովրդից ներողություն խնդրի նման անպատասխանատու հայտարարություն անելու համար»։ «Ազգային միաբանություն» կուսակցությունը իր մտահոգությունն է հայտնում առ այն, որ ՀՀ առողջապահության նախարար պրն Դավիդյանը անտեղյակ է նախարարության կողմից ՀՀ ազգային վիճակագրական ծառայությանն ուղարկված ամփոփ տեղեկատվությունից։ Պրն Դավիդյանին հուշենք, որ «անկախ հանձնաժողով» ստեղծելիս Գեղամյանին ուղղված մեղադրանքներին կցի նաեւ «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2003 թվականի հունվար-դեկտեմբերին» ՀՀ ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տեղեկատվական տարեկան զեկույցը՝ հիշատակելով էջ 162-ում «5.4. Առողջապահություն» հոդվածում զետեղված թվերը։

ԱԼԵՔՍԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
«ԱՄ» կուսակցության փոխնախագահ, Ազգային ժողովի սոցիալական, առողջապահության
եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել