Լրահոս
Օրվա լրահոսը

Միտումնավոր դարձրել են ժամկետանց

Ապրիլ 06,2004 00:00

Միտումնավոր դարձրել են ժամկետանց 2001-02թթ. մարդասիրական ճանապարհով Հայաստան մուտք գործած դեղերից ժամկետանց են դարձել մոտ մեկ մլրդ դրամի դեղեր: 2001թ. օգոստոսից մինչեւ 2002թ. նոյեմբեր մարդասիրական ճանապարհով Հայաստան առաքված դեղերի բաշխումը կատարել է ՀՀ առողջապահության նախարարության (ԱՆ) դեղորայքային եւ տեխնոլոգիական ապահովման վարչության պետ Արտաշես Բիշարյանը: Ժամկետանց դեղորայքի առաջացման պատճառը հիմնականում դեղի բիզնեսի տերերի գործունեության խթանումն է եղել: Մարտի 23-ին «Առավոտ» օրաթերթը տպագրել է «Մեկնաբանություններն անհիմն են» վերնագրով մի նյութ, որտեղ Ա. Բիշարյանը պատասխանել է մեր, ինչպես ինքն է ասում, «մեղադրանքներին»: Տարօրինակ է, որ Ա. Բիշարյանի «մեկնաբանությունների» հրապարակումից հետո նա դեռ շարունակում է պաշտոնավարել: Նրա ներկայացրած «պատճառաբանությունների» հիման վրա դատախազությունն առնվազն պետք է նոր քննություն սկսի եւ քրեական նոր գործեր հարուցի ինչպես Ա. Բիշարյանի, այնպես էլ առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանի դեմ: Ա. Բիշարյանի ավելորդ պատճառաբանությունները չեն ցրում կասկածները, որ մարդասիրական դեղերը միտումնավոր են դարձրել ժամկետանց: Ժամկետանց դարձած դեղերի ցանկը Հայաստան ներմուծված դեղերի ցանկի հետ համեմատելով՝ մի քանի ուշագրավ փաստեր ենք հայտնաբերել, որոնց կապակցությամբ Բիշարյանն, անշուշտ, դարձյալ կունենա իր «բացատրությունները»: Ժամկետանց դեղերի մեջ էին «Դիլակոր 240 մգ N 500» դեղը՝ (500 տուփ) 7,5 մլն դրամ արժողությամբ եւ «Դիլակոր 18 մգ N 100» դեղը (1943 տուփ)՝ 3,4 մլն դրամ արժողությամբ: Պարզվում է, որ այդ ժամանակահատվածում այս դեղերը Հայաստան ներկրել է Ա. Բիշարյանի «Դեղաբազա Երեւան» ՍՊԸ-ն: Մենք փորձում ենք պարզել, թե օգնության դեղերը ժամկետանց դարձնելու ընթացքում նույնանուն դեղերի մնացած մասը ո՞ր կազմակերպություններն են ներկրել Հայաստան: Եվ թե Ա. Բիշարյանի՝ օգնության դեղերը ժամկետանց դարձնելու ու ներկրած դեղերը իրացնելու ջանքերը բացի իրենից էլ ում համար էին: Մեր ձեռքի տակ եղած փաստաթղթերից հայտնի է դարձել մեկ այլ փաստ եւս: Բիշարյանի ջանքերով ժամկետանց են դարձել ոչ միայն մարդասիրական ճանապարհով առաքված դեղերը, այլեւ Պետական գնումների գործակալության կողմից մեկ մլն դրամ արժողությամբ ձեռք բերված երեք տեսակի դեղեր: Դրանք տուբերկուլյոզով հիվանդների համար նախատեսված «Պիրազինամիդ» եւ «Լորազիպամ» ու «Մոդիտեն դեպո» հոգեմետ դեղերն են: Սոցիալապես անապահով հազարավոր ընտանիքներ դեղեր ձեռք բերելու դրամ չունեին, միեւնույն ժամանակ՝ Առողջապահության նախարարության մարդասիրական կենտրոնում դեղերը դարձնում էին ժամկետանց: ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ Նյութն ամբողջությամբ կարդացեք www.hetq.amինտերնետային էջում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930