«ԵՍ ԱՇԽԱՏԵԼ ԵՎ ԱՇԽԱՏՈՒՄ ԵՄ ՄԵԾ ՀՈԳԻ ԴՐԱԾ» Ասում է ՀՀ վարչապետի խորհրդական, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախկին նախագահ, ինժեներ-շինարար, տեխնիկական գիտությունների թեկնածու Գագիկ Մարտիրոսյանը: 172Ձեր պաշտոնանկությունը կապո՞ւմ եք հանձնաժողովի զեկույցի հետ։ 172 Իմ պաշտոնի փոփոխությունը բոլորովին չեմ կապում այդ հանձնաժողովի կատարած եւ հետագա ուսումնասիրությունների հետ։ Պարզ բացատրել եմ, որ Ջրային ոլորտի բարեփոխումների ծրագիրն ունի երկու փուլ՝ 200117203 եւ 200417207։ Բավականին լուրջ աշխատանք է կատարված, լուրջ հիմքեր են դրված։ ՋՏՊԿ172ի նորանշանակ նախագահ Անդրանիկ Անդրեասյանը լավ մասնագետ է, կազմակերպված մարդ, մենք իրար գիտենք բավականին վաղուց։ Ես նրան հաջողություն եմ ցանկանում եւ համոզված եմ, որ դրված հիմքերի վրա նա կկարողանա կոլեկտիվի հետ միասին խնդիրները հասցնել տրամաբանական ավարտին։ 172 Այդ դեպքում ինչո՞վ եք բացատրում ձեր պաշտոնափոխությունը։ 172 Բոլոր դեպքերում, ծրագրի երկրորդ փուլի աշխատանքները պետք է կատարի մի մարդ, որն էլ պետք է ավարտի։ Երկրորդ փուլում նույն ծանրաբեռնվածությամբ, զուտ մարդկայնորեն, ես չէի կարող։ Եվ կարծում եմ, որ ընդառաջ գնալով տեղի է ունեցել այդ փոփոխությունը։ Քաղաքական, տնտեսական կամ որեւէ այլ խնդրի հետ կապված հարց չկա։ ՀՀ վարչապետը ժամանակին իր խորհրդականի պաշտոնից ինձ նշանակեց ՋՏՊԿ172ի նախագահ, հիմա էլ, մեկ այլ որոշմամբ ինձ տեղափոխել է խորհրդականի պաշտոնին։ Չգիտեմ՝ ում ինչ սեւ մտքեր են անհանգստացնում, ով ինչ է փնտրում եւ, ուզում եմ ասել, որ անիմաստ զբաղմունք է։ Երբ ես ստանձնեցի ՋՏՊԿ172ի նախագահի պաշտոնը, այս բնագավառը բարձիթողի վիճակում էր։ Կոլեկտիվի հետ մենք սկսել ենք զրոյից եւ այն, ինչ այսօր ունենք, ամբողջ կոլեկտիվի աշխատանքի արդյունքն է։ Եվ՝ այսպիսի վերաբերմունք։ Եթե չիմանալուց է, թող իմացող մարդիկ զբաղվեին այդ հարցով, որպեսզի մեզ գնահատեն։ Իսկ եթե խնդիրը քաղաքականացվել է՝ դա անհանդուրժելի է։ Ինձ համար պարզապես անհասկանալի է, թե ինչպես կարելի է հարցը հնչեցնել եւ գնահատականներ տալ՝ առանց տվյալ ոլորտի պատասխանատուների եւ աշխատակիցների հետ քննարկման։ Դա տարրական հարգանքի պակաս չէ՞։ Մինչդեռ հսկայական աշխատանք է կատարվել եւ դրանից շատ ավելի անելիք կա: Հնչեցվեց, թե նախկին քաղաքապետը ցանկացել է այդ ծրագիրը սառեցնել։ Ես ճշտեցի պարոն Նազարյանի հետ, նման բան չի եղել։ Իսկ Ալբերտ Բազեյանից չի հաջողվել ճշտել այդ հարցը: Գուցե իրենք անեն: 172 Կարծիք հնչեցվեց նաեւ, թե «Ջրմուղ172կոյուղին» մտադիր չէ իր խողովակների ցանցը գրավ դնել եւ միայն 800 հազար դոլարի մեքենասարքավորումներ է ուզում գրավ դնել, որպեսզի էժան սեփականաշնորհի։ 172 Դա ստահոդ հայտարարություն է։ Նախ՝ ջրային համակարգը ՀՀ ԱԺ172ի կողմից ընդունած օրենքով, սեփականաշնորհման ենթակա չէ։ Կարող է սեփականաշնորհվել, եթե հատուկ օրենք ընդունվի։ Իմ կարծիքով, ճիշտ է, որ ջրային համակարգը ենթակա չէ սեփականաշնորհման։ Այլ բան է, որ կառավարման ժամանակակից համակարգեր պետք է ունենա։ Ողջ գույքը պետական է եւ պետությունը մի բլոկից մյուս բլոկի մոտ այն գրավ է դնում։ Որեւէ խնդիր չի կարող լինել։ Բոլորիս հայտնի է, որ իտալական ընկերությունը ընտրվել է միջազգային մրցույթի արդյունքում՝ ՀՀ կառավարության կողմից։ Հայտնի են նաեւ այն մասնագետները, որոնք աշխատում են այդ ընկերությունում։ Սակայն մեզ հայտնի չէ՝ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի կողմից ընտրված փորձագետները ի՞նչ սկզբունքով են ընտրվել, ո՞ւմ կողմից եւ ովքե՞ր են նրանք։ 172 Պրն Մարտիրոսյան, հանձնաժողովի կողմից կարծիք հնչեցվեց, որ ջրատար խողովակները նորոգելուց հետո միայն օպերատորը կարող էր ջրաչափեր տեղադրել։ 172 Եթե փորձագետները այդ բանն ասել են մասնագիտական եզրահանգումների հիման վրա, ապա դա խոր թյուրիմացություն է, որովհետեւ դա կարժենա մի քանի մլն դոլար, որը չկա եւ երկար տարիներ կպահանջվի։ Եվ եթե դա ասվել է քաղաքական նպատակներով, ապա պետք է ուսումնասիրել, թե ինչու է ասվել։ Որովհետեւ ջրաչափերի տեղադրումը առաջին հերթին բխում էր հասարակության շահերից եւ պայմանավորված էր օրենքի պահանջի կատարմամբ։ Համակարգում կարելի է ջուր խնայել գլխավորապես ջրաչափերի տեղադրմամբ, բարձրացնելով ջրամատակարարման տեւողությունը՝ ընդհուպ մինչեւ 24 ժամ, միաժամանակ բավարար ճնշում ապահովելով։ Սա միակ երաշխիքն է ջրի մեջ արտաքին թունավոր տարրեր չթափանցելու համար։ Եթե այդ փորձագետները ուզում են մեզ մղել հակառակ ճանապարհ, դա իրենց չի հաջողվի, որովհետեւ համակարգը ճիշտ ուղու վրա է դրված։ 172 Հանձնաժողովն առաջարկեց սառեցնել վարկը։ 172 Դա պարզապես անհասկանալի է։ Այսօր ՀՀ172ում 717210%172ից էժան եւ 21723 տարուց երկար ժամկետով վարկ չես գտնի։ Այս վարկը 45 տարով է, 10 տարին՝ զրո տոկոսադրույքով, 35 տարին՝ 0,75։ Ավելի էժան վարկ լինո՞ւմ է։ Իսկ ընդհանրապես, ինչպե՞ս են պատկերացնում՝ կրթության, ոռոգման, առողջապահության եւ այլ հարցեր պիտի լուծվե՞ն, թե՞ ոչ։ Թե՞ պիտի լուծվեն բյուջեի միջոցներով։ Չլուծվել չեն կարող, բյուջեն այդքան միջոցներ չունի, բնակչությունը՝ եւս։ Իսկ վարկեր ստանալը ամիսների քրտնաջան աշխատանքի արդյունք է։ Ինչ վերաբերում է աշխատանքի մասնագիտական մասին՝ ես որեւէ խնդիր չունեմ։ Ինչպես ուզում են, թող ստուգեն։ Իմ կարծիքով, այդ ստուգումների, զեւկույցների եւ այլնի նպատակը պիտի լինի հանուն ժողովրդի։ Կառավարությունն իր հերթին, ես՝ իմ հերթին, որտեղ աշխատել եմ, փորձել եմ կոնկրետ խնդիրներ լուծել։ Իհարկե, թերություններ կան, իհարկե, հասցրել եմ կատարել գործի 1517220%172ը միայն։ Ես կուզեի, որ հանձնաժողովի այդ զեկույցը գրավոր ուղարկվեր կառավարություն, այն ամենայն մանրամասնությամբ կուսումնասիրվի եւ ամենայն օբյեկտիվությամբ կպատասխանվի։ Եթե կլինեն սխալներ՝ կուղղվեն, եթե կլինեն հանցագործություններ՝ պատասխան կտրվի։ Բայց ես գտնում եմ, որ եթե լինեն դրական բաներ (իսկ դրանք շատ172շատ են), թող հոգի ունենան, նաեւ այդ դրականները բարձրաձայն ասեն։ Հարցազրույցը՝ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ ՀՀ կառավարությանն առընթեր մարդասիրական օգնության բաշխման հանձնաժողովի մասին պարոն Մարտիրոսյանի տեսակետը՝ առաջիկայում։ Վահան Հովհաննիսյանի դիրքորոշումն այս հարցում՝