Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄԵՍՏ ԱՊՐԵԼԱԿԵՐՊ-2

Ապրիլ 02,2004 00:00

ՀԱՄԵՍՏ ԱՊՐԵԼԱԿԵՐՊ-2

Երեկ ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից ստացված ամփոփագրի
համաձայն, ապրիլի 1-ին, ժամը 16.00-ին «Մալաթիա» բուժկենտրոնից ոստիկանության
Մալաթիա բաժին ահազանգ է ստացվել, որ ձախ ձեռքի եւ աջ ոտքի հրազենային վնասվածքներով
իրենց մոտ է տեղափոխվել 1982թ. ծնված Նարեկ Խաչատրյանը եւ գլխի կոտրվածքով՝
1980թ. ծնված Վարդան Հակոբյանը: Վերջինս, ի դեպ, ԱԺ պատգամավոր, ԵԿՄ Երեւանի
տարածքային կազմակերպության ղեկավար Հակոբ Հակոբյանի եղբոր՝ Սիմոն Հակոբյանի
որդին է:
Ըստ պաշտոնական աղբյուրի, դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ձեռնարկած օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը, ժ. 15:30-ի սահմաններում Մալաթիա փողոցի 24 տան դիմաց խուլիգանական դրդումներով տեղի ունեցած վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածքները հասցրել են Մալաթիա-Սեբաստիայի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդիները՝ Սեդրակ (ծնվ. 1980թ.) եւ Անդրանիկ (ծնվ. 1982թ,) եղբայրները: Վերջիններս իրենց մոտ եղած ինքնաձիգից եւ «Մակարով» տիպի ատրճանակից կրակահերթ են բացել եւ ծեծի են ենթարկել Ն.Խաչատրյանին եւ Վ.Հակոբյանին:

ՀՀ ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Զատիկյան եղբայրներին եւ հանցագործության մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ:

Ըստ մեր ունեցած տեղեկությունների, այդ «մյուս մասնակիցներից» մեկն էլ եղել է ՀՀ ՊՆ փոխնախարար, ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի որդին: Տեղեկություններ կան, որ գեներալ Մանվելի որդու եւ տուժած Վարդան Հակոբյանի միջեւ վաղուց են ինչ-ինչ պրոբլեմներ եղել եւ կատարվածը, թերեւս, նախապատմություն ունի:

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել