Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկիրն անպաշտպան չի մնա»Ասում է Ժիրայր Սեֆիլյանը

Ապրիլ 01,2004 00:00

«Երկիրն անպաշտպան չի մնա»Ասում է Ժիրայր Սեֆիլյանը 172 Լրանում է հրադադարի 10 տարին: Այս ընթացքում ի՞նչ ձեռքբերումներ եւ ի՞նչ կորուստներ ունեցանք, ձեր գնահատմամբ: 172 Ես հիշում եմ, որ զինադադարի առաջին օրերից մենք մտածում էինք, թե ինչպես կարող ենք ժամանակը արդյունավետ օգտագործել եւ ավելի պատրաստ լինել պատերազմի վերսկսմանը, քան էինք մարտական գործողությունների շրջանում: Ճիշտ է, անցած տարիների ընթացքում որոշ չափով բարելավվել է բանակի կազմակերպական վիճակը, կառավարելիությունը, սպառազինությունը, հանդերձանքը, պատերազմի օրերի համեմատ՝ նույնիսկ սնունդը: Սակայն այսօր բանակը ավելի պակաս չափով է մարտունակ, քանի որ երկու հիմնական հարց այդպես էլ չի լուծվել: Նախ մեր բանակի կառուցվածքը եւ տակտիկան չեն համապատասխանում ոչ մեր ռազմաքաղաքական խնդիրներին եւ ոչ էլ տարածքի տակտիկական առանձնահատկություններին, բացի այդ՝ ուսումնադաստիարակչական եւ կառավարման մեթոդները չեն համապատասխանում հայ մարտիկի հոգեխառնվածքին: Այս իմաստով մենք հայկական բանակը դեռ չենք կառուցել: Պատերազմի ընթացքում դրա ժամանակը չունեինք ու որդեգրեցինք ռուսական բանակի՝ մեր դեպքում շատ թերի մոդելը: Զինադադարը օգտագործելով՝ պարտավոր էինք վերակառուցել բանակը, սակայն անցած տարիներին նման նպատակ այդպես էլ չդրվեց: Մյուսը արդարության խնդիրն է, որը թերեւս ավելի կարեւոր է: Դրանից են կախված բանակի ոգին եւ մարտունակությունը: Սակայն բանակի ներսում գաղութային համակարգ է տիրում, իսկ թիկունքում՝ հարստահարվում է ժողովուրդը: Այս բարոյական բեռի տակ հայ զինվորը չի կարող դրսեւորել պետք եղած անձնազոհությունը եւ հավատը հաղթանակի նկատմամբ: Անբարո մթնոլորտի գլխավոր պատասխանատուները գեներալիտետն ու իշխանավորներն են, մի քանի բացառություններով, որոնց սեփական ագահությունից բացի ոչինչ այլեւս չի հետաքրքրում, երկրի անվտանգությունն ու բանակի խնդիրները նույնպես: 172 Տասը տարի անց կրկին հավանական է պատերազմի վտանգը: Դուք նույնպե՞ս կարծում եք, որ նորից կռիվ է լինելու: 172 Հայաստանի աշխարհաքաղաքական պայմանները այնպիսին են, որ քանի դեռ հայ ենք եւ թուրքերով շրջապատված, պատերազմը միշտ էլ հավանական է: Ուրեմն պատերազմից պետք չէ վախենալ: Դրան պարզապես նախապատրաստվել է պետք եւ այնքան լավ, որ պատերազմը կանխվի: Արցախյան պատերազմն էլ անավարտ է, քանի դեռ Ադրբեջանի կողմից գրավված են Հայաստանի որոշ շրջաններ, իսկ Թուրքիայի աջակցությամբ քաջալերված Ադրբեջանը շարունակում է սպառնալ մեզ: Բացի այդ պետք է հիշել, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը իր միակողմանի զիջումներ ենթադրող լուծումը մեզ միայն կարող է պարտադրել՝ կամ իշխանությունների բացահայտ դավաճանության, կամ պատերազմի միջոցով: – Այս տասը տարիների ընթացքում Հայաստանում իշխանությունները մի քանի անգամ փոխվեցին: Որը որքանո՞վ էր մոտ խնդրի լուծմանը եւ որքանո՞վ էր արդարացված լուծմանը հասնելու ճանապարհը: 172 Խնդրի լուծում ասելով, շատերը այսօր հասկանում են միջազգային կարգավորում եւ բանակցություններ: Բայց դրանք լուծումներ չեն: Բանակցությունները կարող են ընդամենը արձանագրել ուժերի հարաբերակցությունը: Արցախյան հարցը մեր բանակը լուծել է 1994-ի մայիսին: Հետո անհրաժեշտ էր ամրացնել այդ հաղթանակը քաղաքական եւ այլ միջոցներով, բնակեցնել շփման գծին հարող բոլոր շրջանները: Այս իմաստով թե նախկին, թե ներկա իշխանությունները ինձ համար նույնն են: Երկուսն էլ ոչինչ չեն արել, ավելին՝ խանգարել են: Նախկին իշխանությունները բացահայտ հայտարարում էին անհիմն զիջումներ անելու իրենց պատրաստակամության մասին, իսկ ներկա իշխանությունները ավելի քողարկված են նույնը անում: Այս իմաստով Էլ նրանց միջեւ տարբերություն չկա: 172 Դուք վաստակ ունեք այս պատերազմում, իսկ ձեզ քաղաքացիություն չտվեցին: Ինչ էր դա. ձեզ չե՞ն գնահատում, թե՞… 172 Բացի Հայաստանից, ես ինձ որեւէ այլ երկրի քաղաքացի չեմ զգում եւ երբեք չեմ զգացել: Ինչ վերաբերում է դիմումս մերժելուն, ապա դրա մասին խոսելու ժամանակը դեռ կգա: – Այս ամենից հետո, եթե այնուամենայնիվ պատերազմ լինի, դուք եւ ձեր նմանները զենք կվերցնե՞ք: 172 Բնականաբար, եւ տեղին չէ ինձ նման հարց տալը: Ձեր հարցը ենթատեքստ էլ ունի: Եթե երկրում անբարո մթնոլորտ է, ուրեմն ենթադրում եք, որ պատերազմի դեպքում երկիրը անպաշտպա՞ն է մնալու: Երկրի համար են կռվում, ոչ թե իշխանությունների: Համոզված եմ, որ համապատասխան ջանքերի շնորհիվ պատերազմի դեպքում մենք ունենալու ենք կամավորականների ավելի ստվար բանակ, քան նախկինում: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930