Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ռ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ ՉԱՊԱՀՈՎԵՑ «ԱԴԱԲՐՅԱՄՍԸ»

Մարտ 23,2004 00:00

Ռ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ ՉԱՊԱՀՈՎԵՑ «ԱԴԱԲՐՅԱՄՍԸ»

Ինչպես արդեն հայտնել էինք, փետրվարի վերջին նախագահը ստորագրեց
հրամանագիր՝ «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում
լրացումներ կատարելու մասին, ըստ որի բուհերի՝ 65 տարին լրացած ռեկտորները
մեխանիկորեն դուրս են գալիս զբաղեցրած պաշտոնից: Եվ քանի որ դա վերաբերում
է նաեւ իշխանությունների բարեհաճությունը վայելող ԵՊՀ ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանին,
վերջինիս համար նախանշված էր ԳԱԱ նախագահի պաշտոնը: Սակայն իրավիճակը փոխվեց
ԵՊՀ-ում ուսանողների հետ նախագահի հանդիպումից հետո, երբ ռեկտորը չկարողացավ
ապահովել Ռ. Քոչարյանի նկատմամբ միահամուռ «բազեական» խանդավառությունը:
Դահլիճի լարված օդը եւ ծափահարությունները՝ նախագահին ուղղված սուր հարցադրումներից
հետո, ստիպեցին օրենքի վերոնշյալ փոփոխությունը, միեւնույն ժամանակ արագացնելով
ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովի ժամկետը՝ ապրիլից տեղափոխելով մարտ եւ նախագահ
վերընտրելով Ֆադեյ Տաճատիչին:
Ըստ որոշ լուրերի, վարչապետի՝ բուհերի ռեկտորների հետ տեղի ունեցած երեկվա հանդիպմանը պետք է քննարկվեին նաեւ այս հարցերը: Սակայն կառավարության մամուլի ծառայությունից մեզ հայտնեցին, որ վարչապետը հանդիպել է ռեկտորների եւ ԿԳ նախարարի հետ, սակայն քննարկվել են միայն «Բուհական եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի նախագծի շուրջ հարցեր:

Հ. Բ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել